Գերիների նկատմամբ քրգործեր հարուցելն արվում է նրա համար, որպեսզի որևէ մեկը ռիսկ չանի դժգոհություն բարձրացնել. Մկրտչյան
«Այն պահին, երբ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը բոլոր հնարավոր ոչ պետական կառույցներում փորձում է բարձրաձայնել ու խոսել այն խոշտանգումների, սպանությունների մասին, որոնք մեր գերիների նկատմամբ իրականացվում են Բաքվի բանտերում, Նիկոլ Փաշինյանն այստեղ առաջարկում է՝ գերիների համար այլընտրանքը կամ Բաքվի բանտերում խոշտանգումն է, կամ հայկական բանտերում կալանավորումը»,- ասուլիսում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Ըստ նրա, Հայաստան վերադարձած գերիների նկատմամբ քրեական գործեր հարուցելն արվում է նրա համար, որպեսզի որևէ մեկը, թեկուզ արդարացի դժգոհություն չկարողանա, ռիսկ չանի բարձրաձանել.
«Ցանկացած դեպքում Փաշինյանն ունի հետևյալ բանաձևը՝ եթե դուք ձեր մասին ինձ կհիշեցնեք, ձեր մասին կհիշեն իրավապահները, եթե դուք կմտածեք, որ պետք է քննության առնեք այն հանգամանքը, որ ես եմ ասել պետք է նահանջեք, ես եմ ասել չկրակելու բանավոր պայմանավորվածություն կա և այլն, եթե ձեզնից որևէ մեկը փորձի բարձրաձայնել այս իրականությունը, կդառնաք հանցագործներ և քրեական հանցագործության սուբյեկտներ»:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորի խոսքով, բոլորովին զարմանալի չէ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից արված հայտարարությունը գերիների վերաբերյալ:
«Ալեն Սիմոնյանը Նիկոլին իր գերնվիրվածությունն ապացուցելու համար ասում է՝ ոչ միայն Նիկոլն է ասում, որ գերիները հանցագործներ են, ես էլ եմ ասում, ինձ համար իրենք գոյություն չունեն։ Այդ հայտարարություններն իրականում արտահայտում են այն մոտեցումներն ու տեսակետները, որոնք իրենք ունեն», - ասաց Աննա Մկրտչյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Սիմոնյանի՝ գերիների վերաբերյալ հայտարարությունը կազմակերպված բնույթ է կրում ամենաբարձր ղեկավարության կողմից. Մինասյան
- Մամիջանյան. Ալեն Սիմոնյանի հետկանչի մասին հարցը «Պատիվ ունեմ»-ը կքննարկի երկուշաբթի օրը
- Ալեն Սիմոնյանի հետ հանդիպել է գերիների ու անհետ կորած զինծառայողների հարազատներից 10 հոգի
- Ալեն Սիմոնյանը փորձում է արդարանալ
- Ալեն Սիմոնյանի սկանդալային հայտարարությունը գերիների մասին. «Արդեն իրանք չկան, իմ համար չկան»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին