Հայտնի է «Միսս Տիեզերք» մրցույթում հաղթող երկրի անունը
«Միսս Տիեզերք» մրցույթի հաղթող է ճանաչվել Հնդկաստանի ներկայացուցիչ Հարնաազ Սանդհուն։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Նա թագը ստացել է ծնունդով Մեքսիկայից Անդրեա Մեսայից։ Երկրորդ տեղում Հարավաֆրիկյան Հանրապետության բնակիչն է։
Մրցույթին մասնակցել են 80 երկրների աղջիկներ։
Միջոցառման եզրափակիչ փուլը, որն այս տարի հոբելայանական էր՝ նշում էր իր 70-ամյակը, տեղի է ունեցել Իսրայելի Էյլաթ առողջարանային քաղաքում։
«Միսս Տիեզերք»-ում առաջին անգամ է հաղթող ճանաչվում Հնդկաստանը։