Պոմպիդու կենտրոնի Ժամանակակից արվեստի պետական թանգարանում կցուցադրվեն Փարաջանովի ֆիլմերը
Դեկտեմբերի 15-ին Պոմպիդու կենտրոնի Ժամանակակից արվեստի պետական թանգարանի` Musée National d’Art Moderne ցուցադրությունների սրահում տեղի կունենա Ս․ Փարաջանովի «Տրիպտիխ»-ի` «Կիևյան որմնանկարներ» (1966թ.), «Հակոբ Հովնաթանյան» (1967թ.) և «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (1985թ.) ցուցադրությունը։ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով։ Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։
Ֆիլմերը վերականգնվել են «Հայկական կինոյի դասականներ» նախագծի շրջանակներում Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Համո Բեկ-Նազարով» նախագծի կողմից: Վերականգնումը հովանավորել են Ֆիքսաֆիլմ և Կինոկլասսիկա կազմակերպությունները: Վերականգնված ֆիլմերի նոր` 35մմ ժապավենային պատճենների տպագրությունը հովանավորել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը /ՀԲԸՄ/` Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Պոմպիդու կենտրոնի, Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի (MoMA), Դովժենկո կենտրոնի և Վրաստանի կինոստուդիայի մշտական արխիվային հավաքածուների համար:
Ցուցադրությունը կուղեկցվի Հայաստանի ազգային կինոկենտրոնի գործընկեր` «Հայ կինոյի դասականներ» ծրագրի կուրատոր և ֆիլմերի վերականգնման փորձագետ` բրիտանացի Դանիել Բըրդի պրեզենտացիայով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան