Բրիտանիայում մահացել է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով առաջին մարդը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնել է, որ «Օմիկրոն» կորոնավիրուսի շտամով վարակված հիվանդ է մահացել։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բրիտանիայում հայտնաբերվել էր կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակված 22 քաղաքացի, որոնցից 2-ը եղել են նրանք, որոնք ստացել են COVID-19 պատվաստանյութի երկու դեղաչափը:
Նշենք նաև, որ նոյեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունում տարածվել է կորոնավիրուսի նոր՝ «Օմիկրոն» շտամը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է, որ կորոնավիրուսի նոր տարբերակն առանձնահատուկ վտանգ է ներկայացնում:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանում «Օմիկրոն» շտամով վարակվածների թիվը հասել է 16-ի
- Լատվիայում հաստատվել է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի երկու դեպք
- «Օմիկրոն»-ը կնպաստի միջտարածաշրջանային զբոսաշրջության զարգացմանը
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում