«VK Music»-ը նշել է տարվա լավագույն կատարողներին
VK Music հարթակը նշել է 2021 թվականին ամենահաճախ և ամենաերկար ունկնդրած կատարողներին, նրանք են՝ Morgenstern-ը և Sievert-ը, երաժշտական խմբերից առաջատարն են ռուսական Artik & Asti-ն: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Սոցցանցն ընդգծել է, որ Մորգենշտերնը ոչ միայն դարձել է 2021 թվականի արտիստ, այլև հաղթել է մեկ այլ անվանակարգում։ Նրա թողարկումը՝ Million Dollar: Business, ճանաչվել է տարվա ալբոմ։
Տարվա լավագույն ալբոմ անվանակարգի երկրորդ տեղում MiyaGi և Andy Panda հիփ-հոփ դուետի Yamakasi-ն է: MiyaGi-ն միայնակ նաև զբաղեցրել է վարկանիշային աղյուսակի երրորդ տեղը՝ Buster Keaton-ով։
Փոփ երգչուհի Zivert-ը ճանաչվել է տարվա երգչուհի, Artik & Asti-ն՝ տարվա խումբ, իսկ իտալական Maneskin ռոք խումբը, որը հաղթել է Եվրատեսիլ 2021-ում, ճանաչվել է տարվա օտարերկրյա արտիստ: