Ծանրամարտի ԱԱ․ Անդրանիկ Կարապետյանն արժանացավ փոքր ոսկե մեդալի
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ծանրամարտի աշխարհի առաջնությանը 89 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը, որը պոկում վարժությունում նվաճել էր փոքր ոսկե մեդալ, հրում վարժությունում զրո ստացավ:
Պոկում վարժությունում նա գլխավերևում պահեց 175 կգ կշռող ծանրաձողը, չորս կիլոգրամով առաջ անցավ վրացի Ռևազ Դավիթաձեից և արժանացավ ոսկե մեդալի:
ՀԱՕԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ հրում վարժությունը Անդրանիկը սկսել է 196 կգ–ով: Առաջին մոտեցմամբ նա հեշտությամբ հանել է ծանրաձողը, բայց պահել չի կարողացել պահել: Երկրորդ փորձի ժամանակ պարզ է դարձել, որ ձախողակը ազդրի վնասվածք էր ստացել ու թեև բժիշկները ընդմիջմանը «աշխատել էին», բայց լիովին ցավազրկել նրանց չէր հաջողվեց: Արդյունքում Անդրանիկը 0 է ստացել:
Դեկտեմբերի 14-ին մրցման կելնի Դավիթ Հովհաննիսյանը /96 կգ/:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան