13.12.2021. Կորոնավիրուսի 66 նոր դեպք է գրանցվել, 18 մարդ մահացել է
Հայաստանում դեկտեմբերի 12-ին կատարվել է 3619 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 66 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 438 հիվանդ, գրանցվել է մահվան 18 դեպք: Մահացածներից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
AՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում դեկտեմբերի 13-ին ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 342604 դեպք, որոնցից 325832 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 7476 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7819 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1477 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9296 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 451 381 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 10.12.2021. Կորոնավիրուսի 347 նոր դեպք է գրանցվել, 20 մարդ մահացել է
- 09.12.2021. Կորոնավիրուսի 300 նոր դեպք է գրանցվել, 19 մարդ մահացել է
- 08.12.2021. Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 410 նոր դեպք, 10 մարդ մահացել է
- 07.12.2021. Կորոնավիրուսի 240 նոր դեպք է գրանցվել, 28 մարդ մահացել է
- 06.12.2021. Կորոնավիրուսի 95 նոր դեպք է գրանցվել, 9 մարդ մահացել է
- 05.12.2021. Կորոնավիրուսի 327 նոր դեպք է գրանցվել, 15 մարդ մահացել է
- 12.12.12. Հավատալ հրաշքի, թե ոչ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան