Ծանրամարտի ԱԱ. Այսօր պայքարի մեջ կմտնի Անդրանիկ Կարապետյանը
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում դեկտեմբերի 7-ին մեկնարկել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Այսօր պայքարի մեջ կմտնի Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ՝ 89 կգ քաշայիններին կագում աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, 25-ամյա Անդրանիկ Կարապետյանը:
Կարապետյանի մրցելույթների մեկնարկը կտրվի ժամը 15։30-ին։
Մինչ այժմ Հայաստանի ներկայացուցիչներից միայն Ռաֆիկ Հարությույանն է մտել պայյքարի մեջ։ Ռաֆիկն 81 կգ քաշային կարգում զբաղեցրել էր 8-րդ հորիզոնականը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-17-ը Տաշքենդում անցկացվում է ծանրամարտի աշխարհի հերթական առաջնությունը: Հայաստանն այս առաջնությանը ներկայացնում են` Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը, Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ ՝ 96 կգ), Սամվել Գասպարյանը, Արսեն Մարտիրոսյանը (երկուսն էլ՝ 102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանն ու Գոռ Մինասյանը (երկուսն էլ ՝ +109 կգ) և Տաթև Հակոբյանը (81 կգ):
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան