Փաշինյանն արդարադատությունը վերածել է դհոլչիների շրջանակի, ԱԺ-ն՝ ուսապարկերի պահոցի. Աննա Մկրտչյան
«Այո, Նիկոլը ճիշտ է ասում, կան ներքին ու արտաքին ուժեր, բայց ամբողջությամբ սխալ է ներկայացնում այդ ուժերի գործառույթները»,- ասուլիսում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Նրա խոսքով, արտաքին ուժերն այն մարդիկ են, հակահայկական ուժերն են, որոնք օգնել են նրան 2018 թվականին զավթել իշխանությունը:
«Ինքը տվել է բազմաթիվ խոստումներ ու ինքն այդ հակահայկական կոմբինացիայի առանցքային դեմքերից մեկն է»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը:
Ա. Մկրտչյանն ասաց, որ երբ խոսում են ներքին ուժերի ու դավադրությունների մասին, դրանք հիմա այս իշխանությունը պահողներն են. «Քրեաօլիգարխիան, կրիմինալն այս իշխանության ու խուլիգանախմբի գոյության պահանման միակ հենասյունն է»:
Նա համոզված է, որ հունիսի 20-ը ներքին և արտաքին ուժերի համախումբը շարունակեց Նիկոլ Փաշինյանին տալ իշխանությունը մի բանի համար՝ ոչ բոլոր հակահայկական խոստումներն է կատարել, ոչ բոլոր հայահայկական գործողություններ է իրականություն դարձրել:
«Քանդել է բանակը, չունենք տարածքային ամբողջականություն, ազգային անվտանգություն, բայց դեռ Հայաստանը շնչում է: Հունիսի 20-ին այս խնդիրն են Նիկոլի առաջ դրել ներքին ու արտաքին ուժերը, որոնք հնարավորություն են տվել շարունակել քայքայել Հայաստանը»,- ասաց Ա. Մկրտչյանը:
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, Նիկոլ Փաշինյանը բանակը դարձրել է ելակ համտեսելու կենտրոնի, Ազգային անվտանգության ծառայությունը վերածել է իրեն հայհոյող ֆեյք բռնողի, ոստիկանությունը՝ ՀՀ քաղաքացիներից բացատրություն պահանջող մարմնի, թե «Նիկոլին ինչու սենց ասացիք, նենց ասացիք, էլ տենց բան չասեք, թե չէ ձեզ համար վատ կլինի», ԱԺ-ն վերածել է ուսապարկերի պահոցի, ովքեր անդեմ, անատամ պատրաստ են ամեն ինչ անել մեկը պարգևավճարի, մյուսը պաշտոնի, երրորդը շանտաժի գնով, իսկ արդարադատությունն էլ վերածել է դհոլչիների շրջանակի:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում