Կարծում եմ՝ ստացել եք հրահանգը ստուգել և մի բան գտնել քաղաքապետի գործունեության մեջ, այնուհետև գործ հարուցել․ Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«Երևանի քաղաքապետ, նախկին միջակ դերասան-միմոս Հայկ Մարությանի գլխին սև ամպեր են կուտակվել։ Վարչապետ կոչեցյալի գարշաթերթը նրա մասին, «իր ունեցած» տեղեկությունների համաձայն, հերյուրանքներ է հրապարակել։ Բացարձակապես միտք չունենալով պաշտպանել Հայկ Մարությանին, հարց եմ ուղղում Հայաստանի «իրավապահ» մարմիններին․ Փաստորեն, «լրատվամիջոցը» չի նշել իր տեղեկության աղբյուրը, սա չի՞ տեղավորվում, վերջերս ԱԺ-ի կողմից ՁԼՄ-ների մասին ընդունված «օրենքի» շրջանակներում։ Հա, մոռացել էի, չէ՞ որ դուք վարչապետ կոչեցյալի հանձնարարությամբ եք գործում։
Կարծում եմ, որ արդեն ստացել եք հրահանգը, ստուգել և մի բան գտնել քաղաքապետի գործունեության մեջ, այնուհետև գործ հարուցել, ձերբակալել և կալանավորել։ Շուտով, չէ՞․․․»
Հարակից հրապարակումներ`
- «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն ազատման դիմում է ներկայացրել
- Գործադուլի դուրս եկած ավտոբուսի վարորդները վերադարձան երթուղի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան