Ավստրիայում կվերականգնեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում հայտնված գետը
Ավստրիայում պատրաստվում են վերականգնել Դրավա գետը, որը Մուրա և Դանուբ գետերի հետ միասին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսոլորտային արգելոցների համաշխարհային ցուցակում։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով EuroPulse-ին։
Սա նշանակում է, որ այն երկրները, որոնց տարածքում է գտնվում արգելոցը (դրանցից մեկն է Ավստրիան) պետք է պաշտպանեն այն մարդկային ցանկացած վնասակար ազդեցություններից։
Այժմ Ավստրիայի իշխանությունները պատրաստվում են վերականգնել ջրամբարի բնական վիճակը։
Դրա համար պետք է ընդլայնել հունը, ինչը կնվազեցնի ջրի արագությունը և կնպաստի կենսաբազմազանության վերականգնմանը։