Հետաքրքիր է՝ այդ նյութի հեղինակը ՀԺ օրաթե՞րթն է, թե՞ գործադիր իշխանությունը. Արամ Վարդևանյան
«Հետաքրքիր է՝ այդ նյութի հեղինակը «Հայկական ժամանակ» օրաթե՞րթն է, թե՞ գործադիր իշխանությունը: Կարծես, այդտեղ մի քիչ մեկտեղման լուրջ ռիսկեր կան, որովհետև ինձ համար հասկանալի չէ տեղեկատվության աղբյուրը», - Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ պատասխանելով «Հայկական ժամանակ» կայքում հրապարակված հոդվածի վերաբերյալ հարցին, ըստ որի՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Նա նշեց, որ փորձել է ծանոթանալ նյութին, սակայն լրագրողի անունն էլ գրած չէր. «Թե այդտեղ ինչ հետևություններ պետք է անել, շատ բարդ է»:
Ա. Վարդևանյանի խոսքով, եթե լիներ նման հանդիպում, հանրությունը տեղեկացված կլիներ։
«Առհասարակ, կարծում եմ, ԶԼՄ-ն, երբ նման տեսակ գնահատականներ է հնչեցնում, պետք է որ ելակետը լինի փաստական հանգամանքը, ոչ թե ֆանտաստիկայի կամ հեքիաթային ժանրի ոլորտը», - նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Արամ Վարդևանյանն ընդգծեց, որ թերթում տպագրված նյութի հասցեատերը ոչ «Հայաստան» դաշինքն է, ոչ էլ ընդդիմադիր խմբակցությունները։
«Առհասարակ, Երևանի քաղաքապետի գործողությունների վերաբերյալ գնահատականներում քննադատությունն էլ է հաճախ ներկայացվում, եթե ինչ-որ մի դրական գործողություն լինում է, դրա մասին էլ է հիշատակվում, կարելի է ասել՝ դրականն էլ կա, բացասական էլ», - ասաց նա։
Հարցին՝ Հայկ Մարությանի հետ հանդիպելու ցանկություն կա՞, Ա. Վարդևանյանն պատասխանեց. «Ես մի քիչ չեմ պատկերացնում ինչով պետք է հատուկ ցանկություն առաջացած լինի»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան