Դատախազությունն ուղղակի կտրվել է իրականությունից, իրավունքից, Սահմանադրությունից. Վարդևանյան
«Դատախազությունն իսկապես աննախադեպ հայտարարություն է տարածել Սահմանադրական դատարանի որոշման մասին: Նախկինում դատախազությունը մեզ շատ է զարմացրել, բայց ոչ այս մակարդակի»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն՝ անդրադառնալով Գլխավոր դատախազության այսօրվա հայտարարությանը՝ ՍԴ՝ պատգամավորական անձեռնմխելիության հարցի վերաբերյալ կայացրած որոշման մասին:
Նրա կարծիքով, առաջինը՝ դատախազությունը պետք է երեք պատգամավորների և նրանց հարազատների ներողամտությունը հայցեր, քանի որ այդ մարդիկ 4-5 ամիս ապօրինի կալանքի տակ են պահվել:
«Դրա փոխարեն դատախազությունն անհասկանալի բառակույտ է ներկայացնում: Ինչպե՞ս են փորձելու իրենք արդարանալ, երբ, ենթադրենք, պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջությունն իսկապես քայքայել են»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Ա. Վարդանյանի խոսքով, դատախազությունը չի պատկերացնում իր տեղն ու դերը իրավական համակարգում, դատախազությունն ուղղակի կտրվել է իրականությունից, իրավունքից, Սահմանադրությունից:
«Սա շատ ցավալի երևույթ է: Դժվարանում եմ պատկերացնել երբևէ նման երևույթ, որ դատախազությունը կարող է օգտագործել այսպիսի բառեր, որ Սահմանադրական դատարանը խեղաթյուրել է սահմանադրի կամքը»,- ասաց նա:
Ա. Վարդևանյանի խոսքով, դատախազները պարտավոր են դրսևորել քաղաքական չեզոքություն. «Հարց է առաջանում՝ դատախազության այսօրվա տեքստն ավելի շատ իրավակա՞ն բնույթի տեքստ էր, թե՞ քաղաքական բնույթի: Ակնհայտ էր, որ քաղաքական բնույթի տեքստ էր: Այդ տեքստի հետ կարող էր համաձայն լինել ՀՀ-ում բացառապես իշխանական քաղաքական ուժ, քանի որ միակ ուժն էր, որ այս հինգ ամիսների ընթացքում գտնում էր, որ խնդիր չկա, որ երեք պատգամավոր գտնվում է անազատության մեջ:
Հարց է առաջանում՝ արդյոք դատախազությունը քաղաքական չեզոքություն է ցուցաբերում: Ակնհայտորեն՝ ոչ»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում