Չալաբյան. Արայիկ Հարությունյանի զրպարտության հետևանքով «Այբ»-ը զգալի վնասներ է կրել
Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը, անդրադառնալով «Այբ» կրթական հիմնադրամի դեմ հարուցված քրեական գործի կարճմանը, գրում է.
«Այսօր «Այբ» հիմնադրամը տարածել է կարևոր հայտարարություն, որով ևս մեկ անգամ հաստատվում է, որ նախկին ԿԳՄՍ նախարար, իսկ ներկայումս վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ծավալած ողջ արշավը հիմնադրամի դեմ պարզունակ զրպարտություն էր, հիմնված տվյալ անձի կողմից իրականության մասին աղճատված պատկերացումների վրա։
Ցավոք, այդ գործողությունների արդյունքում հիմնադրամը զգալի բարոյական և նյութական վնասներ է կրել, իսկ մեր երկրի հազարավոր պատանիներ մի քանի տարով զրկվել են «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրով սովորելու հնարավորությունից։
Հուսով եմ, որ հիմա, երբ արդարությունը սկսում է վերականգնվել, ծրագիրը հասու կդառնա մեր բոլոր երեխաներին (մեր ավագ դուստրը այդ ծրագրով Այբ ավագ դպրոցում սովորելու հազվագյուտ հնարավորություն է ունեցել), և ապագայում այլևս երբեք նորաթուխ «քաղաքական գործիչները» չեն փորձի ինքնակայանալ առաջատար կրթական հաստատություններին վնաս տալու վրա»։
Հարակից հրապարակումներ`
- «Այբ»-ի դեմ հարուցված քրեական գործի վարույթը կարճվեց
- «Այբ» կրթական հիմնադրամը դիմել է դատարան
- Դատախազությունը ստիպված կլինի դրան իրավական գնահատական տալ․ «Այբ» կրթական հիմնադրամ
- Փաստաբան. «Այբ»-ի վերաբերյալ քրգործը 3 տարի կրթության հայտնի նախարարի խելակորույս խնդրանքների արդյունքն է
- Քրգործ է հարուցվել «Այբ» հիմնադրամի ծրագրի շրջանակում առերևույթ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում