Եղիշե Կիրակոսյանը գտնում է, որ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը ազդեցություն կունենա գերիների խնդրի վրա
«Եթե խոսում ենք իրավական հարթակի մասին, ապա գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները չեն դադարում»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց ՄԻԵԴ-ում և ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Նա հայտնեց, որ զուգահեռաբար ՄԻ եվրոպական դատարանում շարունակվում են աշխատանքները, որոնց շրջանակներում գերեվարված անձանց մասով նոր պահանջ էր ներկայացվել և երկու օր առաջ էլ ներկայացվել են նոր ապացույցներ, որոնք վերաբերում են Ադրբեջանում պահվող գերիների մասին մանրամասն տեղեկություն ներկայացնելու հարցին և դատարանը Բաքվին պարտադրել է գերեվարվածների վերաբերյալ ներկայացնել հստակ տվյալներ:
Եղիշե կիրակոսյանը չցանկացավ հրապարակել գերիների թիվը՝ այն աննպատակահարմար համարելով, բայց և պնդելով, որ այդ թվին տիրապետում է։
«Պարզ է հայտարարություններն, իհարկե, կարող են ազդեցություն ունենալ գերիների վերադարձի վրա տարբեր գործընթացներում, սակայն մենք աշխատանքները շարունակվում ենք»,-պատասխանելով իր համար հայ գերի չլինելու, նրանց դասալիքներ անվանելու մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին հարցին՝ ասաց Կիրակոսյանը։
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը ասաց, որ ՀՀ-ի ներկայացրած պահանջները մեծամասամբ բավարարված են, և դատարանը մի քանի շեշտադրումներ է արել կայացած որոշման մեջ։
«Դրանցից մեկը գերեվարված անձանց նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանումն է, որը ենթադրում է անհապաղ հայրենադարձում»,-հայտնեց Կիրակոսյանը։
Մինչ այդ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հիշեցրեց, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը դեկտեմբերի 7-ին հրատապ 3 միջոց էր կիրառել Ադրբեջանի դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան