«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն ազատման դիմում է ներկայացրել
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Ամփոփելով Երեւանի հանրային տրանսպորտի հետ կապված այսօրվա իրադարձությունների արդյունքները՝ հայտնում ենք.
- Քաղաքապետարանի ենթակայության տակ գործող տրանսպորտի վարորդների հետ համապատասխան ստորաբաժանումների քննարկումների արդյունքում վարորդները վերադարձել են աշխատանքի:
- Վարորդների աշխատանքային պայմանների շարունակական բարելավման խնդիրը քաղաքապետարանի օրակարգում է: Քաղաքային իշխանությունն արդեն իսկ գործուն քայլեր արել է եւ շարունակելու է անել այդ ուղղությամբ:
- Քաղաքային իշխանությունը հետեւողականորեն իրականացնում է մեր մայրաքաղաքի համար կենսական կարեւորություն ունեցող տրանսպորտային բարեփոխումը՝ ստեղծելով անվտանգ, ժամանակակից, հարմարավետ եւ արժանապատիվ տրանսպորտ երեւանցիների համար: Այս գործընթացում հնարավոր կնճիռներն ու խոչընդոտները չեն կարող շեղել քաղաքային իշխանությանը դրված նպատակի իրագործումից»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- Գործադուլի դուրս եկած ավտոբուսի վարորդները վերադարձան երթուղի
- Ժամկետից ավելի վաղ Հայկ Մարությանի պաշտոնավարումն ավարտելու մասին քննարկում չկա. Էդուարդ Աղաջանյան
- Հետաքրքիր է՝ այդ նյութի հեղինակը ՀԺ օրաթե՞րթն է, թե՞ գործադիր իշխանությունը. Արամ Վարդևանյան
- Երևանում որոշ երթուղիների ավտոբուսների վարորդներ գործադուլ են արել
- Փաշինյանի թերթը Մարությանի վրա մատ է թափ տալիս, իսկ Մարությանը լուրջ չի ընդունում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան