Դատավոր Զարուհի Նախշքարյանի գործով դատական նիստը հետաձգվել է
Բարձրագույն դատական խորհուրդն ավարտեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանավարության ենթարկելու միջնորդության քննությունը: Նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 20-ին , ժամը՝ 15․00-ին։
Նշենք, որ միջնորդությունը ներկայացրել է արդարադատության նախարարությունը: Այս վարույթը հարուցվել է դատավորի դեմ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստոյպա Սաֆարյանի դիմումի հիման վրա:
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի վերաբերյալ արդեն երկու կարգապահական վարույթով որոշում կայացրել է. ԲԴԽ-ն միջնորդություններից մեկը մերժել էր, իսկ մյուսով՝ «Իկրայի գործով», կիրառել խիստ նկատողություն։
Զարուհի Նախշքարյանին արդարադատության նախարարությունը մեղադրում է այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանի դստեր հայցով քննվող մի քաղաքացիական «Իկրայի գործի» շրջանակներում ինքնաբացարկ չի հայտնել՝ այն պայմաններում, երբ ժամանակին քննադատել է հայտնի «վնգստացող դատավորներ» արտահայտությունը։
Հարակից հրապարակումներ`
- ԲԴԽ գիտնական չորս անդամներն ընտրվել են ոչ թե ԱԺ-ի կողմից, այլ նշանակվել են «Իմ քայլի» կողմից. Սիրանուշ Սահակյան
- Բացարկներ և ինքնաբացարկներ ԲԴԽ անդամներին դատավոր Նախշքարյանի գործով քննությանը
- Արամ Վարդևանյան. Դատավոր Զարուհի Նախշքարյանը ենթարկվում է հետապնդման
- ԲԴԽ-ում Զարուհի Նախշքարյանի գործով դատական նիստը հետաձգվել է
- Արդարադատության նախարարությունը պետք է արձագանքի դատավորների ինքնաբացարկներին. պատգամավոր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին