Հայաստանում այսօր թալանը տեղի է ունենում թուրքերի հետ համագործակցությամբ. Զարուհի Փոստանջյան
«Եթե քո պետությունում պատերազմ է եղել, զոհվել են քո զավակները, գլխավոր հանցագործը ստորագրելով հայրենի հողերն է հանձնել և դու այդ պետության գլխավոր դատախազն ես, ապա քո կյանքը նման միջոցառումներով լեցուն չի կարող լինել»,-անդրադառնալով գերուրախ միջոցառման ճամանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դհոլ նվագելու մասին տեսաձայնագրությանը՝ ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:
Ըստ նրա՝ սա ցույց է տալիս, որ այս բարձրաստիճան պաշտոնյաների համար ամեն ինչը մեկ է և կապ չունի, որ Եռաբլուրը հարյուր անգամ մեծացել է, ազգի զավակները ցեղասպանության են ենթարկվել, հայրենիքի հսկայածավալ մասը հանձնվել է թշնամուն:
Նրա խոսքով՝ իշխանությանը չի հետաքրքրում, որ գլխավոր հանցագործի կինը գնացել մտել է գաղտնի վայր՝ բունկեր և այնտեղից հրամաններ է արձակել, նաև այն, որ ունենք գերիներ, բազմահազարանոց վիրավորներ և, որ թանկացումների պատճառով կյանքն ՀՀ-ում արդեն անտանելի են դարձել:
«Դատախազի համար նշանակություն չունի, որ ոչ մի կոռուպցիոն գործ չի բացահայտվել, նման ոչ մի գործի վերաբերյալ երեք տարիների ընթացքում չկա օրինականա ուժի մեջ մտած դատապարտման դատավճիռ»,-ասաց Զարուհի Փոստանձյանը և հավելեց. «Եթե երկրի գլխավոր դատախազն այս վիճակով է իր ժամանակն անցկացնում, սա նշանակում է, որ մենք չունենք որևէ պաշտոնատար անձ, որից կկարողանանք ակնկալել, որևէ գործառույթ՝ ի նպաստ, ի շահ մեր ազգի և պետականության»:
Նրա խոսքով՝ այդ ամենը փաստում է, որ իշխանությունները ոչ մի պատասխանատվության զգացում չունեն, ավելին, այդ տեսանյութերը տարածում են, որ սովորական քաղաքացին ասի, թե իրենք էլ կարող են շարունակել իրենց կյանքը և օգտվել կյանքի բարիքներից, քանի որ ոչինչ էլ տեղի չի ունեցել:
Ըստ Փոստանջյանի՝ երբ նախկին իշխանությունների օրոք նման դեպքեր էին արձանագրվում, ապա քաղաքկան գործիչնեը, լրատվամիջողները և ՀԿ-ները մեծ աղմուկ էին բարձրացնում, իսկ այսօր լռում են, քանի որ հատկապես վերջինները մեծ ներդրում են ունեցել այս իշխող քաղաքական ուժին իշխանության բերելիս:
Պնդելով, որ 44-օրյա պատերազմը կազմակերպված էր՝«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահը հայտարարեց. «Երկու ծաղրածուների հանդիպումն կազմակերպեցին, պայմանավորվածությունները սահմանեցին և այս գործարքը կազմակերպեցին: Երկուսն էլ ծաղրածու են, այնպես չէ, որ նարնք այս ամենն իրենց հեղինակությամբ են արել, բայց քանի որ այս մեկինը պետք է լիներ ստոր, նվաստացված դերը, իսկ մյուսի դերը պետք է գերակշռող լիներ՝ այսօր այս պատկերը պետք է ունենայինք»:
Նրա խոսքով՝ Հայաստանում այսօր թալանը տեղի է ունենում թուրքերի հետ համագործակցությամբ և այդ ամենը հանրությունը պետք է գիտակցի:
Փոստանջյանը գտնում է որ այստեղ հասարակությունը պետք է իր խոսքն ասի, բայց անհրաժեշտ է, որ նրան կազմակերպողներ լինեն՝ ռազմական և քաղաքական գործիչներ, որոնք սակայան այդ մասով իրենց պարտականությունները չեն կատարում:
«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահը հայտարարեց, որ եթե այսպես շարունակվի և հասարակությունը գործընթացների դեմը չառնի, ապա Հայստանը կվերածվի միջինասիական անկլավ-լվացքատան՝ մի քանի աշխատակիցներով: