Թուրքիան հայտարարել է աշխարհում լազերային զենքով առաջին անօդաչու թռչող սարքի փորձարկման մասին
Թուրքիան լազերային զենքով հաջողությամբ փորձարկել է Eren անօդաչու թռչող սարքը։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Նշվում է, որ անօդաչու թռչող սարքը թիրախի ուղղությամբ կրակ է արձակել 100, 300 և 500 մետր հեռավորությունից։
Eren անօդաչու թռչող սարքը մշակվել է թուրքական ընկերությունների կողմից՝ Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության քրեագիտության բաժնի համակարգմամբ։
Սարքը նախատեսված է լազերային զենքի միջոցով պայթուցիկ սարքերը վերացնելու համար՝ առանց սակրավորների մասնակցության, պարզաբանել է Թուրքիայի ոստիկանության հանձնակատարի օգնական Այքութ Էրողլուն։
Փորձարկումներերի ավարտից հետո, անօդաչու սարքը շահագործման կհանձնվի թուրքական բանակին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին