Լեհաստանում Apple-ին կասկածում են անբարեխիղճ մրցակցության մեջ
Լեհաստանի Սպառողների իրավունքների պաշտպանության և մրցակցության գրասենյակը (UOKiK) սկսել է վարույթ Apple-ի դեմ՝ անբարեխիղճ մրցակցության կասկածանքով, ասվում է լեհական կարգավորիչի հայտարարության մեջ։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«UOKiK-ի տնօրեն Թոմաշ Խրուստնին վարույթ է հարուցել՝ կապված գաղտնիության քաղաքականության փոփոխության և Apple սարքերի անձնական տվյալների մշակման հետ: Սա վերաբերում է բոլոր օպերացիոն համակարգերով ապրանքներին՝ iOS 14.5, iPadOS 14.5, tvOS 14.5 և դրանց հետագա տարբերակներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Վերլուծվող փոփոխության հիման վրա ընդլայնվել են օգտատերերի ակտիվության վերահսկման համար հավելվածների կողմից թույլտվություն ստանալու պարտականությունները։ Գործնականում դա նշանակում է, որ iOS օպերացիոն համակարգերում զգալիորեն սահմանափակված է անձնական տվյալներ ստանալու հնարավորությունը՝ երրորդ կողմի հավելվածներով անհատականացված գովազդ ուղարկելու համար», - նշել են UOKiK-ում ։
«Սակայն դա չի նշանակում, որ օգտատերերի մասին տեղեկատվությունը դադարել է հավաքվել և նրանք չեն ստանում անհատականացված գովազդ։ Միեւնույն ժամանակ կասկածներ են առաջացել, որ Apple-ի սահմանած կանոնները նախատեսված չեն Apple Search Ads սեփական գովազդային ծառայությունն առաջ մղելու համար, ինչը կարող է խախտել մրցակցության կանոնները», - հայտարարել է լեհ կարգավորիչը:
UOKiK-ի տնօրենն էլ ասել է. «Թվային հսկաների գործունեությունը մարտահրավեր է նետում ամբողջ աշխարհում հակամենաշնորհային գերատեսչությանը։ Մեր քննության ընթացքում մենք ցանկանում ենք տեսնել, թե արդյոք Apple-ի գործողությունները կարող են ծառայել մրցակիցների հեռացմանը անհատականացված գովազդային ծառայությունների շուկայում՝ սեփական ծառայության վաճառքի բարելավման համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան