Գերմանիան աջակցում է ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդին
Գերմանիայի ԱԳՆ-ն կողմ է արտահայտվել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի անցկացմանը, հայտարարել է գործակալության ներկայացուցիչ Քրիստոֆեր Բուրգերը, փոխանցում է Ռիա Նովոստին։
«Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարը (Անալենա Բերբոկը) Բրյուսելում իր հանդիպումների ժամանակ կրկին ընդգծել է, որ աջակցում ենք և կցանկանայինք հանդիպել ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի հետ։ Այս հարցի շուրջ մեր առաջարկը վաղուց ուժի մեջ է»,- ասել է նա։
Ըստ Բուրգերի՝ ֆորումը լավ հարթակ կարող է դառնալ՝ երկխոսության համար։
«Ոչ միայն կոնկրետ Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ, այլև այլ սկզբունքային հարցերի շուրջ ևս, ինչպես՝ Եվրոպայում անվտանգության ապահովումն է »,- ասել է նա։