Քրեական դատավարության օրենսգիրք կարդացեք․ իրավաբանը՝ դատախազությանը
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է․
«Դատախազության գեղարվեստականացված դիֆերամբին կարձագանքեմ կարճ.
Անձը չի կարող համարվել դատապարտված որևէ հանցագործության համար` առանց դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի:
Քրեական դատավարության օրենսգիրք կարդացեք»:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն արձագանքել էր իրավաբանի մեկ այլ գրառմանը, ասելով․« Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը տիեզերական մասշտաբի մանիպուլյացիա է անում (եթե իհարկե, անգրագիտության դրսևորում չէ)՝ խեղաթյուրելով ՍԴՈ-1619 որոշմամբ քննության առնված՝ պատգամավորական անձեռնմխելիության հարցի քննարկումների, մասնագիտական շրջանակների սուբյեկտիվ շահարկումների կապակցությամբ Դատախազության պարզաբանման առանձին հատվածներ՝ դատախազությանը մեղադրելով անգրագիտության մեջ:
Եթե իրավաբանը մի փոքր ուշադիր կարդար ՀՀ դատախազության հրապարակած տեքստը, գուցե կհասկանար, որ դրանում իր կողմից մեջբերված հատվածում որևէ խոսք չկա օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվածի մասին, այլ արդեն իսկ ընդհուպ դատարանի կողմից կայացված դատավճռով մեղավոր ճանաչվածի, ում վերաբերյալ դատավճիռը դեռ ուժի մեջ չի մտել և որը, բնականաբար, կարող է մասնակցել ընտրություններին»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում