Ռուսաստանում «Օմիկրոն» շտամով վարակվածների թիվը հասել է 16-ի
«Օմիկրոն» կորոնավիրուսային շտամը հայտնաբերվել է Ռուսաստան վերադարձած 16 քաղաքացիների մոտ։ Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Այսօր վերադարձած 177 քաղաքացիներից 16-ի մոտ հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամ, նրանք բոլորը գտնվում են հսկողության տակ»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Պետդումայում։
Պաշտոնյան նշել է, որ Ռուսաստանում մեկ շաբաթվա ընթացքում COVID-19-ով հիվանդացությունը նվազել է 7,3 տոկոսով։ Ցուցանիշը կազմել է 144,95 հարյուր հազար բնակչության տվյալներով։ Ֆեդերացիայի 24 սուբյեկտներում ավելացել են նաև ծանր վիճակում գտնվող հիվանդների հոսպիտալացումները։
Նշվում է նաև, որ ՌԴ-ում երկու բաղադրիչով պատվաստվել է 68,8 միլիոն մարդ, մեկով՝ 75,5 միլիոն մարդ։
Հարակից հրապարակումներ`
- Լատվիայում հաստատվել է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի երկու դեպք
- «Օմիկրոն»-ը կնպաստի միջտարածաշրջանային զբոսաշրջության զարգացմանը
- Թուլությունը, ջերմությունը, գլխացավը, հազը և ախորժակի կորուստը «օմիկրոնի» հիմնական ախտանիշներն են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան