ԲԴԽ գիտնական չորս անդամներն ընտրվել են ոչ թե ԱԺ-ի կողմից, այլ նշանակվել են «Իմ քայլի» կողմից. Սիրանուշ Սահակյան
Բարձրագույն դատական խորհրդում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանավարության ենթարկելու միջնորդության քննությանը դատավոր Նախշքարյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց ԲԴԽ գիտնական անդամներ Ջհանգիրյանին, Բեքմեզյանին, Խաչատուրյանին, Քոչարյանին, Մելիքջանյանին:
«Երբ համադրում ենք միջազգային չափանիշները սույն գործի հետ, կարծում ենք, դատական խորհրրդի անկախության ինստիտուցիոնալ խնդիրներին ավելացել են նաև քաղաքական ուժի կողմից ընտրված անդամների սուբյեկտիվ գործոնները, ինչը դատական կազմը դարձնում է կանխակալ: Ջհանգիրյանը, Բեքմեզյանը, Խաչատուրյանը, Քոչարյանը նշանակվել են «Իմ քայլը» քաղաքական ուժի կողմից առանց անկախ և մրցութային ընթացակարգերի, նրանց առաջադրումն ու ընտրությունն արդյունք է եղել մեկ քաղաքական ուժի ղեկավարի տրամադրության և քաղաքական նպատակահարմարության:
Ամբողջովին անտեսված է եղել այս ընտրության գործընթացում պառլամենտական ընդդիմության դերը, ուստի այս թեկնածուներն ընտրվել են ոչ թե պառլամենտի, այլ քաղաքական ուժի կողմից»,- ասաց Ս. Սահակյանը:
Նա նշեց, որ, իրենց կարծիքով, որոշակի կապ գոյություն ունի այս անդամների և Նիկոլ Փաշինյանի միջև և մեկ քաղաքական ուժի կողմից ընտրված անդամը չի կարող անկախ լինել այդ քաղաքական ուժից:
ԲԴԽ-ն մերժեց ներկայացված միջնորդությունները:
Հիշեցնենք, որ դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանավարության ենթարկելու միջնորդությունը ներկայացրել է արդարադատության նախարարությունը: Այս վարույթը հարուցվել է դատավորի դեմ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստոյպա Սաֆարյանի դիմումի հիման վրա:
Հարակից հրապարակումներ`
- Բացարկներ և ինքնաբացարկներ ԲԴԽ անդամներին դատավոր Նախշքարյանի գործով քննությանը
- Արամ Վարդևանյան. Դատավոր Զարուհի Նախշքարյանը ենթարկվում է հետապնդման
- Դեկտեմբերի 13-ին Կոնտրա լեգեմ փաստաբանական ընկերությունը գործադուլ կանի՝ ի աջակցություն դատավոր Զարուհի Նախշքարյանի
- Բազմաթիվ փաստաբաններ միացել են ի պաշտպանություն դատավոր Նախշքարյանի ակցիային
- ԲԴԽ-ն բավարարեց դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթներից մեկը
- Զարուհի Նախշքարյանի գործի վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդությունը մերժվեց
- ԲԴԽ անդամներից Ստեփան Միքայելյանը չի մասնակցի Զարուհի Նախշքարյանի վերաբերյալ վարույթի քննությանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին