Ալեն Սիմոնյանի հրաժարականի նախագիծն անպատեհ է. Վահագն Ալեքսանյան
«Ինչ կոնկրետ քայլեր կձեռնարկեին իրենք, որ խուսափեինք պատերազմից, մենք այդ հարցի պատասխանը չստացանք»,- ԱԺ խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ հիշեցնելով ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ընդդիմությանն ուղղված Նիկոլ Փաշինյանի հակընդդեմ հարցը, թե նրանք ի՞նչ կանեին պատերազմից խուսափելու համար:
ՔՊ պատգամավորը հիշեցրեց, որ Փաշինյանն ասել էր, թե 2018 թվականի դրությամբ բանակցային այն ժառանգային պայմաններում, որ առկա էր, որևէ տեսական կամ գործնական հնարավորություն Արցախն Ադրբեջանի տարածքից դուրս կարգավիճակ ունենալու չկար և միակ հնարավորությունը պատերազմից խուսափելու տարածքների վերադարձն էր առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման:
Նա պնդեց, որ ընդդիմությունը չտալով այդ հարցի պատասխանը հանրությանը մոլորության մեջ է գցում այլ՝ երկրորդային թեմաներով:
Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականի նախագծի հարցին՝ ՔՊ մյուս պատգամավորը՝ Վահագն Ալեքսանյանը հայտնեց, որ այն անպատեհ է, և այդ հրաժարականի պահանջը քաղաքական դիվիդենտ շահելու ընդդիմության փորձն է։
Ճեպազրույցին մասնակից ՔՊ երրորդ պատգամավորը՝ Արուսյակ Ջուլհակյանն էլ պնդեց, որ «Հայաստան» դաշինքը գերիների հարցը շահարկում է։
«Ինչ վերաբերում է կոնկրետ հիմնավորումներին, իբրև հայտարարություններ է անում պարոն Սիմոնյանը, նաև լսում էի մեր ընդդիմադիր գործընկերների հնչեցրած արտահայտությունները, մասնավորապես, գերիների հետ կապված, ես ուզում եմ, որ մենք արձանագրենք՝ գերիների հարցը «Հայաստան» դաշինքի համար բացառապես ներքաղաքական շահարկումների հարց է»,- ասաց Ջուլհակյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Պատիվ ունեմ» խմբակցությունը կողմ կքվեարկի Ալեն Սիմոնյանի հրաժարականի պահանջի նախագծին. Թագուհի Թովմասյան
- Հետաքրքիր է՝ այդ նյութի հեղինակը ՀԺ օրաթե՞րթն է, թե՞ գործադիր իշխանությունը. Արամ Վարդևանյան