«Ազատություն Աշոտ Երկաթին և ձեռքներդ հեռու սյունյաց քաջորդի բոլոր քաղբանտարկյալներից»
Ստեղծվել է «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի, որն առավել հայտնի է Աշոտ Երկաթ անունով, պաշտպանության խորհուրդ։ Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին խորհրդի անդամները, դրա կազմում ընդգրկված են քաղաքական, մշակութային, հասարակական գործիչներ՝ ընդհանուր առմամբ 19 մարդ։ Նրանք համարում են, որ Աշոտ Մինասյանի նկատմամաբ հետապնդումներն ապօրինի են, ապօրին է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։
Խորհուրդի նախագահ է ընտրվել արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը։ Վերջինը նշեց, վերջին շրջանում տեսնում են բազմաթիվ քրեաիրավական գործընթացներ, որոնց իրավական տերմինը սազական չէ։
«Այս ընթացքում կալանավորվեց նաև մեր հարգարժան հրամանատր Աշոտ Մինասյանը։ Մենք խորհրդի կողմից պատրաստել ենք հայտարարություն կոչ»,-ասաց նա։
Հայտարարության մեջ նշվում է, որ Ա. Մինասյանին առաջադրված մեղադրանքը՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու վերաբերյալ կեղծ է։
«Երբ հրամանատարը քաղաքական հետապնդումների զոհ է, ուրեմն քաղբանտարկյալ է։ ՀՀ վայ իշխանությւոնները փաստորեն իրականացնում են մեր դարավոր թշնամու քաղաքական պատվերը՝ այն է մեկուսացնել արցախյան հաղթանակ կերտած հերոսներին։ Անթաքույց է, որ վերջնական նպատակը Սյունիքը թշնամուն նվիրաբերելու գործընթացի ճանապարհին բոլոր հնարավոր խոչընդոտները վերացվում են»,-հայտարարությունն ընթերցեց Թաթուլ Պետրոսյանը։
Աշոտ Երկաթի պաշտպանության խորհուրդը կոչոց դիմում է Սյունիքի, Հայաստանի անվտանգությամբ մտահոգ կազմակերպություններին, անհատներին՝ սատարելու Աշոտ Երկաթին։
«Մեր նշանաբանն է՝ «Ազատություն Աշոտ Երկաթին և ձեռքներդ հեռու սյունյաց քաջորդի բոլոր քաղբանտարկյալներից»,-հայտարարությունն ամփոփեց Պետրոսյանը՝ ավելացնելով, որ ազգադավ իշխանություններն աստիճանաբար մեկուսացնում են Սյունիքում ներդրում ու ավանդ ունեցող մարդկանց։
Նա հիշեցրեց, որ բացի Աշոտ Երկաթից այս պահին անազատության մեջ են պահվում նաև Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Քաջարանի նախկին համայնքապետ Մանվել Փարամազյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մինչ օրս Աշոտ Մինասյանի պաշտպանական կողմին չի տրամադրվել կալանավորելու մասին որոշումը․ փաստաբան
- Միհրան Պողոսյան. Մենք ցույց կտանք Աշոտ Երկաթի դեմ հարուցված քրեական գործի փուչիկ լինելը
- «Պահեստազորի սպաների» շարժումը պահանջում է անհապաղ ազատ արձակել Աշոտ Երկաթին և Սյունիքի համայնքապետերին
- Աշոտ Երկաթի տիպի մարդկանց ճնշել, թուլացնել, հետ կանգնեցնել գաղափարական պայքարից չի ստացվի. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան