ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահը հնարավոր է լինել ՔՊ-ական
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստն այսօր երեք րոպե էլ չտևեց: Օրակարգում էր հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: Հանձնաժողովի ընդդիմադիր անդամները ներկա չէին:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ անցյալ շաբաթ «Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չի առաջադրել և ըստ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի տվյալ իրավասությունն անցնում է ամենամեծ գործակից ունեցող քաղաքական ուժին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը:
«12-րդ կետը հստակ արձանագրում է՝ եթե խմբակցությունը սահմանված ժամկետում մշտական հանձնաժողովի նախագահի կամ տեղակալի իրեն վերապահված թափուր պաշտոնում թեկնածու չի առաջադրում, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է ամենամեծ գործակից ունեցող խմբակցությանը»,- ասաց նա:
Ա. Քոչարյանի խոսքով, գտնվում են իրավակարգավորման այլ դրույթի տիրույթում ու պետք է շարժվեն ըստ այդ դրույթի, այն է՝ իշխող խմբակցությունն ինքն է իրավասու իր կողմից թեկնածու առաջադրել:
«Այսօր «Իմ քայլը» չի առաջադրել թեկնածու, ինչը խոսում է այն մասին, որ իշխող խմբակցությանը ցանկություն չունի ընդդիմության հասանելիք թափուր պաշտոնը անմիջապես վերցնի, և, ակնկալում ենք, որ այս մեկ շաբաթվա ընթացքում «Հայաստան» խմբակցությունը» «Պատիվ ունեմի» հետ կոնսենսուսի կհասնեն իշխող խմբակցության հետ և մեզ կներկայացնեն հնարավոր տարբերակներ, հակառակ դեպքում կանոնակարգ օրենքը տալիս է հստակ իրավական լուծումներ՝ իշխող խմբակցությունն ինքն է որոշելու հաձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածուն ով կարող է լինել»,- ասաց հանձնաժողովի նախագահը:
Նա ենթադրում է, հնգօրյա ժամկետում գտնեն կոնսենսուս այս խնդրի լուծման համար, եթե կոնսենսուս չլինի, ապա կգտնվի այլ լուծում, որն արդեն օրենքի պարտադրանքն է:
Հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 21-ին:
Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը 15 անգամ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ էր առաջադրվել Արթուր Ղազինյանի թեկնածությունը, սակայան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն անգամ դեմ է քվեարկել:
Հարակից հրապարակումներ`
- 15-րդ անգամ չի ընտրվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ
- ՔՊ-ականները կրկին դեմ քվեարկեցին Արթուր Ղազինյանի թեկնածությանը
- Արթուր Ղազինյանը 11-րդ անգամ չընտրվեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա