Հայաստանի թուրքացման ծրագրի շրջանակներում հատուկ հրահանգով ակտիվացել է 5-րդ շարասյունը. Արթուր Ղազինյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ժիրայր Լիպարիտյանին փոխացեք 44-օրյա պատերազմի բոլոր զոհերի, հաշմանդամ դարձած զինվորների անուններն ու նկարները: Եթե իր մեջ այդքան ուժ և համարձակություն գտնի, թող նայի յուրաքանչյուրի աչքերի մեջ ու ինքն իրեն պատասխանի. մեզ 30 տարի մորթե՞լ են, թե ոչ:
Ոնց հասկանում եմ, Հայաստանի թուրքացման ծրագրի շրջանակներում հատուկ հրահանգով ակտիվացել է 5-րդ շարասյունը. . .»:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ առաջին նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը հայտարարել է՝ միշտ համաձայն է եղել, որ նորմալանան հարևան երկրների հետ հարաբերությունները։
«Իսկ ինչ էիք ակնկալում, մարդիկ, որոնք իրատեսությամբ չեն ուզում մոտենալ և ցնորքներով են ուզում ապրել, ինչ պետք է մտածեին այդ սպիտակ թղթի մասին, որը մտածելով քաղաքականություն վարելու հրավեր է»,- ասել է նա՝ արձագանքելով իր մշակած ռազամավարությանը «սև թուղթ» Հայաստանի համար որակավորամը։
Լրագրողները նաև հետաքրքրվել են, թե իսկապես Թուրքիայից ու Ադրբեջանից վտանգներ չկա՞ն, նա արձագանքեց. «Ձեր հարցի մեջ ենթադրույթներ կան, որոնք սխալ են»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին