Հաիթիում վառելիքի ցիստեռնի պայթյունի հետևանքով զոհվել է մոտ 50 մարդ
Հայիթիի Քապ-Հայիտեն քաղաքում տեղի ունեցած այրվող ավտոցիստեռնի պայթյունի հետևանքով զոհվել է մոտ 50 մարդ, 47-ը՝ ծանր վիրավորվել, հաղորդում է տեղական Nouvelliste թերթը ՝ վկայակոչելով իշխանություններին: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Դեպքի վայր ժամանած իշխանությունների նախնական տվյալներով՝ զոհվել է մոտ 50 մարդ», - գրում է թերթը։
Նշվում է, որ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Փորձագետները փնտրում են մահացածների և վիրավորների մարմինները։
Հայիթիի վարչապետ Արիել Անրին ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և բոլոր նրանց, ովքեր «ուղղակի կամ անուղղակիորեն տուժել են այս ողբերգությունից»։
Նրա խոսքով՝ պայթյունը հանգեցրել է ոչ միայն զոհերի, այլև պատճառել է խոշոր նյութական վնաս։
Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի։ Քաղաքի ներկայացուցիչ Պատրիկ Ալմոնորը հայտնել է, որ վառելիքի ցիստեռնը վթարվել է, երբ վարորդը փորձել է խուսափել մոտոցիկլավարի հետ բախվելուց: