Հունգարիայում միգրանտներով մեքենան մխրճվել է տան մեջ
Առնվազն յոթ մարդ է զոհվել, չորսը՝ վիրավորվել երեքշաբթի գիշերը տեղի ունեցած վթարի հետևանքով, որը տեղի է ունեցել հարավային Մորահալոմ քաղաքում։ Ինչպես հայտնել է Հունգարիայի ոստիկանությունը, միգրանտներին տեղափոխող մեքենան մխրճվել է տան մեջ։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
«Մեքենան բախվել է տանն ու շրջվել, բացի վարորդից մեքենայի մեջ է եղել տասը միգրանտ, վթարի հետևանքով վիրավորվել է նրանցից չորսը, մնացածը տեղում մահացել են, իսկ վարորդը. բերման է ենթարկվել և քրեական հետապնդում է սկսվել ոստիկանության կողմից՝ մարդկանց մաքսանենգության և մահվան ելքով վթար ստեղծելու համար»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Տուժածների վիճակի մասին տեղեկություններ դեռ չկան։
Իրավապահ մարմինները չեն հստակեցրել՝ արդյոք տունը բնակելի է եղել թո ոչ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան