Ճապոնիայում ոչնչացվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավելի քան 300 չպայթած զինամթերք
Օկինավայի պրեֆեկտուրայի մայրաքաղաք Նահայի իշխանությունները ոչնչացրել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 319 ռումբ և արկեր, որոնք հայտնաբերվել են Ճապոնիայի հարավում գտնվող տարածքում: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ վկայակոչելով NHK հեռուստաալիքին։
Ռազմամթերքը հայտնաբերվել Է Նահայի նավահանգստում հատակախորացման աշխատանքներ կատարելիս: Դրանք ընկղմել են ջուրը և պայթեցրել Ճապոնիայի Ինքնապաշտպանության ծովային ուժերի սակրավորները: Ընդ որում Նահայում ռազմամթերքի ոչնչացման իրականացված գործողությունը եղել Է խոշորագույնը 1995 թվականից ի վեր: NHK-ի տվյալներով՝ Օկինավայի ամբողջ տարածքում տարեկան ոչնչացվում Է հայտնաբերված շուրջ 20 տոննա չպայթած ռումբ եւ արկ:
Օկինավայի ճակատամարտը սկսվել է 1945 թվականի ապրիլի 1-ին և տևել 82 օր։