ՄՊՀ խոսնակ. Հանձանժողովի որևէ նիստի ժամանակ աշխատակիցների միջև վիճաբանություն չի գրանցվել
ՄՊՀ մամուլի խոսնակ Անի Սմբատյանն անդրադարձել է «Հրապարակ» թերթի հոդվածին, որը վերահրապարակել է նաև Panorama.am-ը.
«Չէինք անդրադառնա «Հրապարակ» թերթի այսօրվա «Արտառոց միջադեպ ՏՄՊՊՀ-ում» վերտառությամբ հոդվածին, եթե այն անմիջականորեն չառնչվեր և միտում չունենար վնասելու Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործունեությանը:
Ցանկանում եմ շեշտել, որ լրատվամիջոցը հրապարակել է իրականության հետ որևէ աղերս չունեցող տեղեկություններ: Ինչպես արդեն տեղեկացրել էի լրատվամիջոցին, Հանձանժողովի որևէ նիստի ժամանակ աշխատակիցների միջև վիճաբանության միջադեպ չի գրանցվել:
Հետևաբար հոդվածում շարադրված պատմությունը, մասնավորապես տնտեսավարողների «ապշահար շենքը լքելու» և նրանց հետ տեղի ունեցած երկխոսությունը մտացածին է և բացառապես հոդվածագրի երևակայության արդյունք»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում