Մոսկվայի օդանավակայաններում ձյան պատճառով ավելի քան 30 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել
Երեքշաբթի առավոտյան ձյան տեղումների ֆոնին Մոսկվայի երեք օդանավակայաններում՝ «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» ավելի քան 30 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Վնուկովո» օդակայանում հետաձգվել է 5 թռիչք, «Դոմոդեդովոյում»՝ 9, իսկ «Շերեմետևոյում» հետաձգվել է 5, չեղարկվել՝ 16 չվերթ:
Մոսկվայում այսօր առավոտյան արդեն տեղացել է ամսական տեղումների նորմայի 20-ը: Այս օրը նման քանակի ձյուն Մոսկվայում չէր գրանցվել 28 տարի շարունակ: Այս մասին հայտնել են «Ֆոբոս» եղանակային կենտրոնից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները