Պուտինն ու Մակրոնը հուսով են՝ Փաշինյանի և Ալիևի բրյուսելյան հանդիպումը օգտակար կլինի
Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի միջև։
Ինչպես հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորումը:
«Վլադիմիր Պուտինը ներկայացրել է 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքները։ Նա պատմել է, թե ինչպես են տարածաշրջանում միջոցներ ձեռնարկվում հրադադարի պահպանման, փախստականների վերադարձի, առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման համար։
Կողմերը հույս են հայտնել, որ ԵՄ կառույցների ղեկավարների՝ 2021 թվականի դեկտեմբերի 15-ին նախատեսված հանդիպումը Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ նույնպես օգտակար կլինի։
Նրանք աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) գծով աշխատանքի ակտիվացման նպատակահարմարությանը»,- ասվում է Կրեմլի կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին