Ընդամենը ամիսներ առաջ հնարավոր էր ձերբակալման դեմ բողոք ներկայացնել առցանց, հիմա՝ այլևս ոչ․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․
«Ընդամենը ամիսներ առաջ հնարավոր էր ձերբակալման դեմ բողոք ներկայացնել առցանց։ Հիմա՝ այլևս ոչ, և ստիպված ենք հասնել Երևանի ամենավերջում գտնվող՝ «կալանք տվող դատավորների» նստավայր («Աջափնյակ» նստավայր), ոսկ խցանումների ժամին այդ «մարտական խնդրի» կատարումը տևում է առնվազն 40 րոպե։
Դեռ գտնվում եմ նստավայրի մատույցներում…»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մելիքյանը տեղեկացրել էր, որ Նարեկ Սամսոնյանը տեղափոխվել է ձերբակալվածների պահելու վայր։
«Մենք անշուշտ կբողոքարկենք ձերբակալման որոշումը»,- տեղեկացրել էր նա։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելիքյան. Կբողոքարկենք Սամսոնյանի ձերբակալման որոշումը
- Արսեն Բաբայան. Նարեկ Սամսոնյանի ձերբակալությունը կրում է պատժիչ բնույթ
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Նարեկ Սամսոնյանի դեմ շոուի պատվիրատուն, հավանաբար, սև իկրա է ուտում հիմա
- Աննա Մկրտչյանը Սամսոնյանի դեմ հարուցված քրեական գործն աբսուրդ է համարում
- Նարեկ Սամսոնյանը քննիչի որոշմամբ ձերբակալվեց
- Ռուբեն Մելիքյանը հրապարակել է Սամսոնյանին ձերբակալելու մասին ողջ պատմությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան