14.12.2021. Կորոնավիրուսի 161 նոր դեպք է գրանցվել, 29 մարդ մահացել է
Հայաստանում դեկտեմբերի 13-ին կատարվել է 5567 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 161 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 472 հիվանդ, գրանցվել է մահվան 29 դեպք: Մահացածներից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում դեկտեմբերի 14-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 342765 դեպք, որոնցից 326304 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 7136 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7845 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1480 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9325 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2456948 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 13.12.2021. Կորոնավիրուսի 66 նոր դեպք է գրանցվել, 18 մարդ մահացել է
- 10.12.2021. Կորոնավիրուսի 347 նոր դեպք է գրանցվել, 20 մարդ մահացել է
- 09.12.2021. Կորոնավիրուսի 300 նոր դեպք է գրանցվել, 19 մարդ մահացել է
- 08.12.2021. Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 410 նոր դեպք, 10 մարդ մահացել է
- 07.12.2021. Կորոնավիրուսի 240 նոր դեպք է գրանցվել, 28 մարդ մահացել է
- 06.12.2021. Կորոնավիրուսի 95 նոր դեպք է գրանցվել, 9 մարդ մահացել է
- 05.12.2021. Կորոնավիրուսի 327 նոր դեպք է գրանցվել, 15 մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում