Կաթողիկոսը Պաղեստինի պատվիրակության հետ հանդիպմանը քննարկել է «Կովերի պարտեզ»-ի խնդիրը
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Պաղեստինի՝ Եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավար Մուին Էլիաս Յուսեֆ Խուրիի գլխավորած պատվիրակությանը։
Մայր աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, հանդիպմանն անդրադարձ է կատարվել Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության հանձնելու խնդրին, ինչպես նաև հայկական քրիստոնեական սրբավայրերի և պատմամշակութային ժառանգության պահպանության հարցերին:
Կարևորվել է եկեղեցիների ու կրոնների միջև հարաբերությունների և երկխոսության զորացումը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան