ԱԳՆ խոսնակ. Դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը, պատասխանելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հայտարարության վերաբերյալ ԶԼՄ-ների հարցին, գրել է.
«Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։
Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին
- Անկարան և Երևանը կբացեն չարտերային ավիահաղորդակցությունը. Չավուշօղլու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան