Վճռաբեկ դատարանի նախագահը չի կարող լինել մեծամասնության քաղաքական կամքը կատարող. Դավիթ Հարությունյան
Այսօր դեկտեմբերի 6-ին կայանալիք Սահամանդրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավի շրջանակներում երևանյան լսարանի հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը ներկայացրել է ներկայիս Ազգային ժողովի և Սահամանդրության նախագծով առաջարկվող խորհրդարանի տարբերությունները.«Մենք այսօր ունենք 131 պատգամավոր, բավական է, որ նիստին ներկայանա 66 պատգամավոր, նիստը կհամարվի կայացած և եթե այդ 66-ից կողմ քվեարկեցին 34-ը, օրենքը համավում է ընդունված: Բայց հանրաքվեի դրված Նախագծով, կան կարևորագույն օրենքներ, որոնք առաջարկվում է ընդունել միայն եթե կողմ քվեարկեցին պատգամավորների 60 տոկոսը: Մի պահ պատկերացնենք, որ ապագա խորհրդարանն ունենում է 131 պատգամավոր, ապա դա նշանակում է, որ պահանջվում է, որ կողմ լինեն 79 պատգամավոր:
Պատկերացրեք՝ 34-ը ուր, 79-ը ուր: Եթե փոքրամասնությունը չմասնակցեց քվեարկությանը, ապա մեծամասնությունը չի կարող անցկացնել այդ կարևորագույն օրինագիծը»:
Հարությունյանի խոսքով, քվեարկության նույն պատկերն է լինելու ՀՀ առանցքային այնպիսի պաշտոնյաների ընտրության դեպքում, ինչպիսիք են՝ ԿԸՀ նախագահը, ԿԲ նախագահը, Գլխավոր դատախազը, Վճռաբեկ դատարանի նախագահը և այլք:
Անդրադառնալով Սահամանդրական փոփոխությունների՝ դատական համակարգին վերաբերող փոփոխություններին, նա հիշեցրեց, որ երկար տարիներ եղել է արդարադատության նախարար, ձեռնարկվել են բարեփոխումներ համակարգում, բայց այդուհանդերձ, ինքը համակարգը համարում է «հեռու բավարար, անկախ ու անաչառ լինելուց»:
Դատական համակարգում կարոևրագույն պաշտոնյաների՝ Վճռաբեկ դատարանի նախագահի, Վերաքննիչ դատարանի նախագահի և մյուսների ընտրության մեխանիզմների մասին խոսելով, Հարությունյանն ասաց. «Վճռաբեկ դատարանի նախագահը պետք է ստանա մեծամասնության ու մի քիչ էլ փոքրամասնության ձայները: Պատկերացրեք՝ նա, Վերաքննիչ դատարանի նախագահը, առաջին ատյանի դատարանի նախագահը, դատավորը ինչպե՞ս պետք է պահեն իրենց, որ շանս ունենան, որ խորհրդարանում ոչ միայն մեծամասնության, այլ նաև փոքրամասնության մի հատվածի ձայները ստանալ: Կարծում եմ պարզ է: Նրանք չեն կարող լինել մեծամասնության կամքը, անգամ քաղաքական կամքը կատարող»:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան