Հերթական փակ, գաղտնի բնույթի գործընթացը քողազրկվեց. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Անկարան և Երևանը պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման համար հատուկ բանագնացներ նշանակել։
Ստացվում է, որ Թուրքիայի՝ միջանցքի հարցը որպես նախապայման առաջադրելու պայմաններում, Հայաստանը գործընթաց է սկսել։
ՀՀ-ից դեռևս պաշտոնական պարզաբանումներ այս հարցի շուրջ չի տրվել, սակայն հաշվի առնելով հանգամանքը, որ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ մանրամասներ մշտապես թուրքական կողմից է ստացվում, ապա բանագնացների նշանակման և կուլիսային պայմանավորվածությունների թեման լրիվ հավանական է թվում։
Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ Էրդողանը տեղեկացրել էր, որ Վրաստանի վարչապետի միջոցով Փաշինյանը դրական ազդակներ է փոխանցել:
Ի դեպ, մի քանի շաբաթ առաջ ՀՀ ԱԳ նախարարը խոստովանել էր, որ իշխանության դրական քարոզչության շրջանակներում ներկայացվող հայ-թուրքական գործընթացում, Թուրքիան միջանցքի հարցը որպես նախապայման է ներկայացնում։
Հերթական փակ, գաղտնի բնույթի գործընթացը քողազրկվեց, որի ավերիչ հետևանքները ամբողջությամբ դեռևս դժվար է գնահատել»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ խոսնակ. Դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը
- Թուրքիայի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին
- Անկարան և Երևանը կբացեն չարտերային ավիահաղորդակցությունը. Չավուշօղլու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան