Ադրբեջանի կրակոցների պատճառով Ամարասի հովտում մնացած տրակտորը հանվել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ
Դեկտեմբերի 13-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ամարասում հանվել է դեկտեմբերի 10-ին դաշտում մնացած տրակտորը, ինչպես նաև շարունակվել է աշնանացանի աշխատանքները։ Այս մասին հայտնում են Սարուշենի համայնքապետարանից։
Ավելի վաղ համայնքապետարանից հայտնել էին, որ դեկտեմբերի 10-ին և 11-ին Սարուշեն համայնքի բնակիչները Ամարասի հովտում իրենց պատկանող հողամասերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանցիները կրակ են բացել տրակտորների ուղղությամբ։
«Դեկտեմբերի 10-ի արձակված կրակահերթերի պատճարով վնասվել է տրակտորներից մեկի կողային հայելին։ Դեկտեմբերի 11-ին նշված տեղամասում նաև առաջ են եկել դեպի տրակտորիստներին, ինչի հետևանքով տրակտորներից մեկը մնացել է դաշտում։ Բարեբախտաբար, մարդկային կորուստներ և վիրավորներ չկան»,- նշված էր «Սարուշեն համայնք» ֆեյսբուքյան էջում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան