Աննա Մկրտչյանը Սամսոնյանի դեմ հարուցված քրեական գործն աբսուրդ է համարում
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը չի հասկանում, ինչո՞ւ են հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանի հետևից մի քանի ոստիկանական մեքենա ուղարկել, երբ նա չի գտնվել փախուստի մեջ։ Սամսոնյանի նկատմամբ հարուցված քրեական գործը նա աբսուրդ ու անհասկանալի է որակում։
«Անհամաչափ ուժը, ոստիկանական մեքենաները, որ սպասում էին Նարեկ Սամսոնյանենց բակում նրան բերման ենթարկելու համար, ակնհայտ կերպով շոու են, Նիկոլ Փաշինյանի՝ բռնաճնշումների միջոցով իշխանությունը պահելու վառ ապացույցն են»,-ասաց պատգամավորը լրագրողների հետ զրույցում։
Ընդդիմադիր պատգամավորը ցավ հայտնեց, որ «նիկոլահպատակ ոստիկանության» աշխատակիցների մարդկային ու մասնագիտական արժանապատվությունը նահանջում է գործադիր իշխանությունից ստացած հրամայականի դեպքում։
«Ամբողջությամբ մոռանում են այն գործառութային առանցքը, որոնք պետք է կատարեն Հայաստանի Հանրապետությունում ներքին կայունության ու արդարադատության իրականացման համար»,-ասաց նա։
Հիշեցնենք, քիչ առաջ փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտարարեց, որ քննիչի որոշմամբ Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել է։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Սամսոնյանը քննիչի որոշմամբ ձերբակալվեց
- Ռուբեն Մելիքյանը հրապարակել է Սամսոնյանին ձերբակալելու մասին ողջ պատմությունը
- Ինչո՞ւ են ձերբակալել Նարեկ Սամսոնյանին
- Ձերբակալել են Նարեկ Սամսոնյանին