Չեմ կարծում, որ որևէ էական փոփոխություն լինի. Արա Այվազյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
«Չեմ կարծում, որ որևէ էական փոփոխություն լինի»,- ԵՊՀ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի այսօր Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպումից:
Նա նշեց, որ միշտ լավ է երկխոսություն ունենալը, բայց տեսել են, որ երկխոսությունից հետո չեն պահպանվում ձեռք բերված պայմանավորվածությունները:
«Շատ հաճախ ականատես ենք եղել, որ իրավիճակը լարվել է»,- ասաց Ա. Այվազյանը:
Դիվանագետը հույս ունի, որ սա ևս հերթական մի հանդիպում է, որը կարող է որոշ առաջընթաց արձանագրել հատկապես հումանիտար հարցերի լուծմանը:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
- Ի՞նչ սպասել կամ չսպասել Բրյուսելից. Նաիրա Զոհրաբյան
- Արմեն Գևորգյան. Սոչիով Բրյուսել տանող դժվար ճանապարհը․ որտե՞ղ կլինի վերջին կանգառը
- Բաքուն համաձայնել է Բրյուսելում Երևանի հետ գագաթնաժողով անցկացնել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան