Արսեն Բաբայան. Նարեկ Սամսոնյանի ձերբակալությունը կրում է պատժիչ բնույթ
Իրավաբան, «Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը, անդրադառնալով «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանի ձերբակալությանը, գրում է.
«Նարեկ Սամսոնյանի ձերբակալությունը կրում է պատժիչ բնույթ։
Նարեկ Սամսոնյանին մեղսագրվող արարքի համար քրեական օրենսգիրքն ամենամեծ պատիժը նախատեսում է մինչև 3 ամիս կալանք: Այդ հոդվածով անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց անհնարին է կիրառել, քանի որ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է:
Քննչական կոմիտեն հրաշալի գիտի, որ Նարեկ Սամսոնյանին ազատությունից կարող է զրկել (այն էլ խիստ ապօրինի) առավելագույնը 72 ժամ (ձերբակալման առավելագույն ժամկետ): Ուստի, քննիչը ձերբակալությունն օգտագործել է որպես պատիժ:
Այս ամենից ակնհակտ է դառնում, որ հանձնարարությունն ստացվել է ուղիղ Նիկոլ Փաշինյանից»։
Հարակից հրապարակումներ`
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Նարեկ Սամսոնյանի դեմ շոուի պատվիրատուն, հավանաբար, սև իկրա է ուտում հիմա
- Աննա Մկրտչյանը Սամսոնյանի դեմ հարուցված քրեական գործն աբսուրդ է համարում
- Նարեկ Սամսոնյանը քննիչի որոշմամբ ձերբակալվեց
- Ռուբեն Մելիքյանը հրապարակել է Սամսոնյանին ձերբակալելու մասին ողջ պատմությունը
- Ինչո՞ւ են ձերբակալել Նարեկ Սամսոնյանին
- Ձերբակալել են Նարեկ Սամսոնյանին
- Պարտադիր չէ, որ անձրևանոցը դիտարկվի հենց անձրևանոց. «Իկրայի գործով» Փաշինյանի անվտանգության նախկին պետի ցուցմունքից
- «Իկրայի գործով» Փաշինյանի թիկնազորի նախկին պետին այսօր բերման են ենթարկելու դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան