14.12.2021. Արցախում կորոնավիրուսի 35 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
Դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետությունում կատարվել է 313 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 35 նոր դեպք է գրանցվել:
Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 104 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 68-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
Մեկ օրում արձանագրվել է 1 մահվան դեպք. 72-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն, շաքարային դիաբետ:
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 28119 քաղաքացու հետազոտություն, որից 4538-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Հարակից հրապարակումներ`
- 10.12.2021. Արցախում կորոնավիրուսի 59 նոր դեպք է գրանցվել, 2 հիվանդ մահացել է
- 08.12.2021. Արցախում կորոնավիրուսի 62 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
- 04.12.2021. Արցախում կորոնավիրուսով 18 հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
- 03.12.2021. Արցախում կորոնավիրուսի 51 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան