Բրյուսելյան հանդիպման ադրբեջանական տարբերակը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը երեքշաբթի Բրյուսելում կայացած հանդիպմանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ադրբեջանական պաշտոնական աղբյուրին։
«Հանդիպման ընթացքում նշվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում ԵՄ-ի աջակցությունը։ Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցեր։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում հաղորդակցությունների բացման, մարդասիրական հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինն ու Մակրոնը հուսով են՝ Փաշինյանի և Ալիևի բրյուսելյան հանդիպումը օգտակար կլինի
- Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
- Ի՞նչ սպասել կամ չսպասել Բրյուսելից. Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան