Քաղաքական 19:12 14/12/2021 Հայաստան

«Կոկորդիլոսագետ» Գարիկի հետ առնչվող հերթական սկանդալը․ ծեծի է ենթարկվել «Վեդեցի Գոջ»-ը

Yerevan.Today-ի տեղեկություններով, երեկ երեկոյան «Վեդի ալկո» գործարանի տարածքում ծեծի է ենթարկվել «Վեդեցի Գոջ» մականվամբ հայտնի Գագիկ Հակոբյանը, որը դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում գլխավորում էր Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Զավենիչի ղեկավարած «Հանրապետություն»  կուսակցության ավագանու ցուցակը: Պատճառները միանգամայն քաղաքական են․ բանն այն է, որ «Վեդեցի Գոջը» համառորեն հրաժարվում է կոալիցիա կազմել իշխանական Քաղպայմանագիր կուսակցության ավագանու հետ ու այդպիսով աջակցել Փաշինյանի սանիկ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանին, որպեսզի նա դառնա Վեդու խոշորացված համայնքի ղեկավար։

Վեդու համայնքապետ դառնալու շանսն ընդդիմության ձեռքում է: Վեդու ՏԻՄ ընտրություններում դեկտենմբերի 5-ին  հաղթել է ընդդիմությունը՝ Սպարտակ Թաթիկյանի դեմքով,  պարտվել է Փաշինյանի քաղաքական թիմը՝  կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ․  նա էր իշխանության թեկնածուն Վեդու ՏԻՄ ընտրություններում:

Ի դեպ, ծեծի միջադեպի ահազանգի հետքերով, ըստ մեր աղբյուրի, երեկոյան ոստիկանները շտապել են դեպքի վայր, և խիստ ուշագրավ է, որ «Վեդի ալկո» գործարանի տարածքից  ոստիկանական բաժին բերման են ենթարկել միմիայն ծեծվողին՝ «Վեդեցի Գոջին», այսինքն՝ նրա հետ Վեդու ոստիկանական բաժին չի բերվել թեկնածուին հաշվեհարդարի կամ քաղաքական «բազառների» համար գործարանի տարածք կանչած, ենթադրաբար ծեծի ու ճնշումների ենթարկած անձը  կամ անձինք:

Ընդգծենք, Ոստիկանությունում թեման «ջրվել է», որ «կոկորդիլոսագետ» Գարիկի հետ առնչվող հերթական սկանդալը չպայթի: Փաստացի Yerevan.Today-ի հետ զրույցում հաստատվեց այս ամբողջ տեղեկատվությունը, բայց ոստիկանության լրատվական բաժնից հատուկ զգուշավորությամբ խառը նախադասություններով մեկնաբանեցին «Վեդեցի Գոջի» հետ կատարվածը:

Ըստ  լրատվական բաժնի պաշտոնական  մեկնաբանության՝ «Նման ահազանգ կամ հաղորդում ոստիկանություն չի ստացվել»: Այդուհանդերձ, իմ ճշտող հարցին՝ հերքու՞մ եք, որ երեկ ուշ երեկոյան Գագիկ Հակոբյանը բերման է ենթարկվել ոստիկանության Վեդու բաժին, նա չի՞ գտնվել այնտեղ, այս հարցապնդումից հետո ոստիկանության լրատվականից ստացված երկրորդ լղոզված պատասխանը հաստատեց միջադեպի մասին ինֆորմացիան. «Ոստիկանությունը որոշակի  տեղեկատվություն է ստացել  Ձեր նշած անձի հետ լարվածության մասին և ձեռնարկել է կանխարգելիչ միջոցառումներ միջադեպը կնախելու համար»:

Yerevan.Today-ը կապ հաստատեց ծեծի ենթարկված թեկնածուի՝ Գագիկ Հակոբյանի հետ․ նա  ակնհայտ ճնշված  ձայնով ասաց, որ հրաժարվում է խոսել այդ մաիսն և չի ցանկանում որևէ լրատվամիջոցի պարզաբանում տալ: Ընդգծենք՝ ծեծի ենթարկվելու մասին հարցը հնչեց, նաև հնչեց քաղաքական ճնշումների ենթարկվելու մասին հարցադրումը, բայց ակնհայտորեն նա ոչ միայն հրաժարվեց պատասխանել հարցերի, նաև չհերքեց իրեն ծեծի ենթարկելու մասին տեղեկատվությունը:

«Վեդի ալկո»-ի սեփականատեր, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Ղազարյանը մեր զանգերն անպատասխան թողեց, որից հետո կապ հաստատեցինք գործարարի որդու՝ Անդրանիկ Ղազարյանի հետ, ով համակարգում է «Վեդի ալկո» խմիչքի գործարանի աշխատանքը:

Նա ամեն երկրորդ նախադասությունը ձևակերպելուց առաջ միանգամից շտապում էր հերքել լուրը՝ ասելով, որ սուտ է, չկա նման բան, ընդ որում՝ չսպասելով մինչև վերջ հնչեցնելու և լսելու հարցադրումը: Գործարարի որդու հետ զրույցն ավարտվեց ամեն բան հերքելով, միայն վերջում ընդգծեց․ «Մենք հերքում ենք, ոչ մեկը իրեն ծեծի չի ենթարկել, ոչ էլ մեր մոտ միջադեպ է գրանցվել, ես էլ ոչ մի բանից տեղյակ չեմ․ մենք Գոջի հետ ընկերներ ենք, ամեն օր էլ հանդիպում ենք։ Այսքանը... Ավելացնելու բան չունեմ, ես ու եղբայրս իր քարոզարշավի հանդիպումներին մասնակցել ենք, չմանրանանք, էլի, ցավդ տանեմ, ես պատասխանեցի ձեր բոլոր հարցերին»,- ասաց ու անջատեց  հեռախոսը՝ խուսափելով մեկնաբանել մեր ստացած թարմ տեղեկատվությունը, որ ծեծի միջադեպից հետո «Գոջն» իր ողջ ավագանու կազմով ինքնաբացարկի հայտարարություն է պատրաստվում հայտնել ու պահանջել, որ ԿԸՀ-ն Վեդիում նոր ՏԻՄ ընտրություններ նշանակի:

Ստացվում է՝ Մանվել Ղազարյանի տարածքում իր իսկ ընկերոջ՝ Արամ Զավենիչի կուսակցության թեկնածու «Գոջին» ծեծի են ենթարկում, ու քաղաքական հաշվեհարդարի հետևանքը լինում է քաղաքական հայտարարությունը: Ամեն դեպքում, տեղկություններ կան, որ ընդդիմադիր «Հզոր համայնք» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Սպարտակ Թաթիկյանից իշխանությունը խլել է ժամեր առաջ՝ կոնսեսուսի համար:

Նշենք․ միջադեպի պատճառը քաղաքական գործընթացներն են, նախօրեին գրել էինք, որ Վեդիում հետընտրական կրքերը չեն հանդարտվում, դանակահարություն, կոալիցիոն սխեմաների համար Կուլիսներում ակտիվ պրոցեսներ են ընթանում։ Իշխանությունն ամենօրյա ռեժիմով հոգեբանական ճնշումների է ենթարկում Արամ Զավենիչի կուսակցության ցուցակով առաջադրված Վեդու համայնքի ղեկավարի թեկնածուին։

«Վեդեցի Գոջը» դեկտեմբերի 17-ի կայանալիք  ավագանու 1-ին նիստին հրաժարվում է հայտարարել, որ կոալիցիա կկազմի երկրորդ տեղն զբաղեցրած ՔՊ ավագանու կազմի հետ: Նա իր «Հանարապետություն» կուսակցության ավագանու ցանկով հավաքեց 3346 ձայն, ու քվեների արդյունքներով երրորդ ուժն է համարվում․ ուստի քանի որ ընդդիմությունն իր 8668 ձայնով թեև առաջատար է, բայց  50 + տոկոս չի կազմում, չի կարողանում դառնալ մեծամասնություն, հետևաբար կախված է «Գոջի» քմահաճույքից: Բացառապես նրա կամքից է կախված՝ Գարիկ Սարգսյանը կդառնա՞ Վեդու համայքապետ, թե իշխանությունն ավտոմատ ակնցնի ընդդիմության ձեռքը:

Ըստ շրջանառվող վարկածի, Գագիկ Հակոբյանը հակված էր աջակցել ընդդիմությանը ու որպեսզի փաշինյանի թիմը ուրբաթ օրը ավագանու նիստին տհաճորեն փաստի առաջ չկանգնի, որոշվեց, փաստորեն, այս միջադեպով փոխել իրերի դրությունն իշխանությանը ձեռնտու ձևով։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում սկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}