Գևորգյանի փաստաբանները դատարան չէին ներկայացել. Նիստը հետաձգվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մեկ շաբաթով հետաձգեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի հայտնում են, Դանիբեկյանը տեղեկացրել է, որ նիստից առաջ ստացվել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանի դիմումը, որով վերջինս հայտնել է, որ վատառողջ է և չի կարող ներկայանալ նիստին։
Գևորգյանի մյուս պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկացրել է, որ դադարեցրել է ներկայացնել նրա շահերը։ Դատարանը նաև ստացել է Գևորգյանի միջնորդությունը ՀՀ-ից ժամանակավոր բացակայելու վերաբերյալ, որը սակայն պաշտպանների բացակայության պայմաններում չքննարկվեց։
Դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 21-ը։
Հարակից հրապարակումներ`
- Դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով
- Դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով
- Կոչուբաևը շնորհավորեց Դանիբեկյանի ծնունդն ու խնդրեց՝ ինքն իրեն նվեր անել
- Դատարանը ստացել է Լուսինե Սահակյանի դիմումն ու մեկ շաբաթով հետաձգել նիստը
- Դատական նիստը հետաձգվեց․ Արմեն Գևորգյանը նոր փաստաբանի կարիք ունի
- Դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով