Կրթություն, գիտություն 18:22 14/12/2021 Հայաստան

Հայ արևելագիտության նահապետը. ԵՊՀ-ում նշվեց Գուրգեն Մելիքյանի 85-ամյակը

Լեգենդ, խորհրդանիշ, ուսուցիչ, հայ արևելագիտության նահապետ: Այսպես են բնութագրում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի գնդապետ, «Գուրգեն Մելիքյանի» Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի գործադիր-տնօրեն Գուրգեն Մելիքյանին, ում ծննդյան 85-ամյակն այսօր նշվեց Երևանի պետական համալսարանում:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմը, պետական պաշտոնյաներ, դիվանագետներ, համալսարանականներ, հյուրեր, ինչպես նաև ուսանողներ:



ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն իր շնորհավորական խոսքում նշեց, որ Մելիքյանի մասին ստանդարտ խոսք հնարավոր չէ ասել ու փորձեց ներկայացնել նրան որպես մանվարժ, ուսուցիչ. «Ամենակարևորը, որ կարելի է սովորել Գուրգեն Մելիքյանից և որը մելիքյանական հատուկ դասընթաց է, այլաբանական դաս է ճիշտ ապրելու, ճիշտ հայ լինելու, ճիշտ քաղաքացի, ճիշտ դասախոս, ճիշտ պաշտոնյա լինելու մասին: Ես մեկն եմ այն երջանիկներից, որ բախտ ունեմ այդ դասն անձամբ Գուրգեն Մելիքյանից ստանալ»:

Ըստ նրա, գաղտնիք չէ, որ Գուրգեն Մելիքյանը հույս և հենարան է շատերի համար շատ հարցերում:

«Ուզում եմ մի կիսագաղտնիք բացեմ. 44-օրյա պատերազմի ողբերգական ավարտից հետո շտապում էի հանդիպել Մելիքյանին, բայց ներսումս տագնապ կար՝ արդյոք նրան կտեսնեմ հուսահատ, փլուզված: Սակայն տեսա, որ նա խոցված էր, վիրավոր էր, բայց ոչ հուսահատ: Արցունքոտ աչքերում դեռ բոցկլտում էր հաղթանակի և լավատեսության փոքր, բայց, այնուամենայնիվ, կայծը: Ուստի Հայաստանն ու Արցախը հաղթելու են, և մենք հարատևելու ենք»:

Ռ. Մելքոնյանն ընդգծեց, որ Գուրգեն Մելիքյանն իր գործունեությամբ և կյանքով լեգենդ է, իր կերպարով՝ ուսուցիչ, ինքն իրենով՝ Հայաստանի, Արցախի ու համալսարանի խորհրդանիշ, հայի խորհրդանիշ. «Շնորհակալություն այն ամենի համար, որ արել եք, վստահ եմ, որ դեռ երկար տարիներ անելու եք»:

Ակադեմիկոս, Գուրգեն Մելիքանի սան Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ իսկապես հայ արևելագիտության համար կարևոր օր է, նշում են հայ արևելագիտության նահապետի 85-ամյակը:

«Գուրգեն Մելիքյանն իր մեջ ներառել է այն ավանդույթները, որոնք դարեր շարունակ ստեղծվել են մեր արևելագետների կողմից: Նրա պատմական առաքելությունն է իր մեջ կուտակել այդ ավանդույթներն ու փոխանցել երիտասարդներին: Մեր սիրելի Գուրգեն Մելիքյանն իսկապես մեծ աշխատանք է արել, անում ու կանի՝ ապահովելն է շարունակականությունը և գիտության, և երիտասարդների հետ աշխատանքի, և հայրենասիրության»,- ասաց ակադեմիկոսը:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի խոսքով, մեր կողքին այսօր լեգենդ է՝  Գուրգեն Մելիքյանը:

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո մտածում էի՝ երկու անձի տեսնեմ, ի՞նչ եմ ասելու: Կոմանդոսն ու Գուրգեն Մելիքյանն էին:

Զարմանալիորեն այդ առավոտյան զանգահարեց ինձ Կոմանդոսը, ասաց՝ միասին գնանք հանրապետության նախագահի մոտ մի ելք գտնենք: Գնացինք, չգտանք այդ ելքը:

Հետո Գուրգեն Մելիքյանին հանդիպեցի: Սպասում էի, թե ինչպես պետք է նրան գտնեմ՝ կոտրվա՞ծ, թե՞ նորից այն նույն Մելիքյանին, որպիսին կար: Փորձեց ներկայանալ այնպիսին, ինչպիսին միշտ էր՝ խրոխտ: Չխոսեց Արցախի վերաբերյալ, բայց վերջում ասաց՝ ամեն ինչ լավ կլինի: Այո, լավ է լինելու, քանի որ այն պուրակները կան, որոնք ստեղծել է Գուրգեն Մելիքյանը, կա Եղնիկների անպարտելի զորամասը, որտեղ միասին լինելու պատիվ եմ ունեցել:

Այսօր կանգուն է Մարտակերտը, Մարտունին, Ասկերանը, Ստեփանակերտը: Պետք է կանգուն դառնա նաև Շուշին որպես հայկական, քանի որ կա Գուրգեն Մելիքյան լեգենդը»,- ասաց Աշոտ Մելքոնյանը:



ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի խոսքով, Գուրգեն Մելիքյանն ամեն ինչ արել և անում է սիրով. «Աստվածավախ մարդ լինելով՝ նա հիշում է աստվածաշնչյան այն պատգամը, որ եթե նույնիսկ քո ամբողջ գույքը և քո հոգին էլ տաս մարդկանց, բայց սիրով չանես դա, քամի է ու ոչինչ: Նա ամեն ինչ անում է մեծ սիրով: Այս սերը զարմանալի պտուղներ է տվել, որովհետև ի տարբերություն ոսկու, արծաթի, կավի, սերը եթե բաժանում ես, չի քչանում, ընդհակառակը՝ շատանում է:

Իրանում եղած ժամանակ տեսա, թե իր ալպինիստ ընկերներն ինչպիսի սիրով, եղբայրական ջերմ զգացմունքներով էին վերաբերվում Գուրգենին: Մահմեդական այդ երկրում նույնիսկ նրանց կանայք փողոցում մեզ հանդիպելիս երկյուղած վերաբերմունքով համբուրում էին նրա ձեռքերը»:



ԱԺ պատգամավոր, Արևելագիտության ֆակուլտետի սան Գեղամ Մանուկյանը ուսանողներին խնդրեց մի նվեր անեն Գուրգեն Մելիքյանին.

«Գուրգեն Մելիքյանի պաշտպանած հայրենիքը, Գուրգեն Մելիքյանի պաշտպանած Արցախը  թշամուն չտաք: Դա կլինի ամենամեծ նվերը»:

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի բնութագրմամբ, Գուրգեն Մելիքյանն արժանապատիվ նահապետի լավագույն կերպարն է, ընդօրինակման աղբուր:  

«Խոշոր գիտնական է: Առաջին անգամ, ըստ էության, մեր իրանագետներին և համաշխարհային իրանագիտությանն է ներկայացրել հրեական պարսկերեն կարևորագույն ուղղությունը իրանագիտության ասպարեզում»,- ասաց Վ.Ոսկանյանը:

Արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանի խոսքով, մեծ է Գուրգեն Մելիքյանի սերը դեպի հայրենիքը:

«Նրա հայրենասիրությանն ականատես եմ եղել մաքստանը, երբ Գուրգենն իր հեղինակությամբ Ամերիկայից ռազմական ռացիաներ, գիշերային սարքեր էր բերում, այդ ամենը փոխանցում էր Արցախի համար:

Վստահ եմ, որ էլի ծառատունկ անելու է, համզոված եմ՝ Աստված իրեն երկար կյանք է տալու, քանի որ ինքը բոլորին հասել է իր մարդկային նկարագրով»:

Գուրգեն Մելիքյանն իր ելույթում խորհուրդ տվեց բոլորին՝ սիրով ապրել, չխաբել, լինել ճշմարիտ, այդ դեպքում կարող են քայլել ազատ, հպարտ: 

Նա բարձրաձայնեց նաև իր համոզմունքը. «Հայաստանը զորանալու է, Հայաստանը ոտքի է կանգնելու ի հեճուկս թշնամիների»:

Միջոցառման ժամանակ  Գուրգեն Մելիքյանին շնորհվեց ԵՊՀ «Պատվո նշան» շքանշան, ազգօգուտ և եկեղեցանվեր վաստակի համար շնորհվեց Հայ առաքելական եկեղեցու պատվո բարձր «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանը:

Իսկ վեջում, ինչպես բոլոր ծննդյան արարողություններին՝  տորթ, մոմեր և «Ծնունդդ շնորհավոր»:



Լեզվաբան, արևելագետ, իրանագետ, հասարակական գործիչ, պրոֆեսոր, բանասիրական գիտությունների թեկնածու։  Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գնդապետ (1996) Գուրգեն Մելիքյանը ծմվել է 1936 թվականին Իրանում:

Ավարտել է Թեհրանի «Քուշեշ-Դավթյան» և Աբադանի «Ադաբ» հայկական դպրոցները։ 1958 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի արևելյան լեզուների և գրականության բաժինը, որն ավարտել է 1962 թ. և աշխատանքի անցել նույն բաժնում։ 1984 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1985 թ. նրան շնորհվել է դոցենտի գիտական կոչում։ 1992 թվականին  նշանակվել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան։

2008 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում։ Գուրգեն Մելիքյանը հեղինակ է երեք տասնյակ գիտական հրապարակումների, երեք մենագրության և երկու դասագրքի։ Զբաղվել է պարսից լեզվի թարգմանական, ինչպես նաև պարսկերենի հարադիր բառակապակցությունների, բառաքերականական, բարդ բառերի, իրանական բարբառների հետ կապված հիմնահարցերի ուսումնասիրությամբ։

Գնդապետ Մելիքյանը 1988-1994 թթ. գործուն մասնակցություն է ունեցել Արցախի ազգային-ազատագրական շարժմանը։ Արցախ է ուղարկել կապի միջոցներ, մարդասիրական օգնություն, մասնակցել է Մաճկալաշենի կամավորական ջոկատի կազմավորման, զինելու և հանդերձավորելու աշխատանքներին։ Արցախյան ազատամարտի ընթացքում եղել է Ազատագրական բանակի հրամանատարի արտաքին կապերի գծով տեղակալ (1993-1999 թթ.): 1995 թ. Քաշաթաղի շրջանի վարչակազմը հիմնադրել է «Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների Գուրգեն Մելիքյան» հիմնադրամը, որի շրջանակներում իրականացվում են հայրենասիրական-բարեգործական բազմաբնույթ միջոցառումներ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Վերջում պարզվելույա՝ մեջներից միակ նորմալը նիկոլի հայրն էր՝ ձյաձ Վովան, ով 18 թվին ուղիղ տեքստով ասում էր՝ տղուս մի՛ ընտրեք, ա՜յ ժողովուրդ ջան. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Ես չեմ հասկանում՝ էս մեր ընգեր Մալյանը էս ու՞մ հետ էր ուզում սուրճ խմել։ Էս մարդկա՞նց։ Այ...
Աղբյուր` Panorama.am
22:57
ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Մանուկյանը հայտնել է, որ հրաժարական է տալիս Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամի պաշտոնից
ԱԺ նախկին  պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրում է։ «Հարգելի հայրենակիցներ և շախմատային համքարության...
Աղբյուր` Panorama.am
22:43
Հաղթանակ թաղամասում, ըստ տուժողի, իր տան ուղղությամբ արձակվել է մոտ 20 կրակոց
Դեկտեմբերի 26-ին, հերթական կրակոցներն են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:56
Ես վստահ եմ, որ այդ պատասխանները նյարդի ազդեցության, խցանման նյարդի հետևանք են եղել.Ավինյանը՝ հոր հայտարարության մասին
Ավինյանը ներողություն է խնդրել հոր կոպիտ պահվածքի համար: Նա իր տելեգրամ ալիքում տեսանյութ է հրապարակել՝ պարզաբանելով հոր կոպիտ խոսքերը...
Աղբյուր` Panorama.am
21:25
Ցավալի է, որ քաղաքական իշխանության քաղաքական ողորմելի որոշումն առաջ տանելու գործին լծվել է Հանրային հեռուստաընկերությունը. Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Մայր Աթոռը ճիշտ է որոշել, որ նպատակահարմար չի գտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձի...
Աղբյուր` Panorama.am
21:11
Գրոզնիում և Մախաչկալայում հայտնել են Բաքվից թռիչքների տոմսերի վերադարձի մասին
Գրոզնիի և Մախաչկալայի օդանավակայանները Բաքվից «Ադրբեջանական ավիաուղիների» չվերթների ժամանակավոր չեղարկման պատճառով հայտնել են գնված...
Աղբյուր` Panorama.am
20:56
Ավինյանը ճողոպրեց հոր վիրավորական արտահայտությունների մասին հարցից
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Ավինյանը...
Աղբյուր` Panorama.am
20:45
Հրդեհ՝ Դսեղ գյուղում
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:24-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի 7-րդ...
Աղբյուր` Panorama.am
20:33
Առաջարկում եմ Հ1-ի փոխարեն այսուհետ համատարած օգտագործել Ն1 ձևը․ Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հանրային» կոչված հեռուստաընկերությունը փաստացի վերացնում է Վեհափառ Հայրապետի...
Աղբյուր` Panorama.am
20:16
Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում կրկին հանդիպել է անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում կրկին հանդիպել է խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
20:03
Հայկական պատվիրակության՝ ԵԱՏՄ հաջորդ նիստին տեսակապի միջոցով մասնակցության մասին որոշումը քննարկման ենթակա չէ. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահել է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը, որն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում:    Նեղ կազմով...
Աղբյուր` Panorama.am
19:49
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է․ «Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն...
Աղբյուր` Panorama.am
19:35
Կանխատեսելի է, որ իր ամանորյա ուղերձում Վեհափառն անդրադառնալու է նաև այս հարցերին․ Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես շարունակում եմ պնդել, որ արդեն...
Աղբյուր` Panorama.am
19:20
««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը համաձայն չէ, որ «կարմիր գծերը» 160․000 դրամ են սարքել, նա ավելի բարձր գին է առաջարկում՝...
Աղբյուր` Panorama.am
19:08
Էս թատրոնն ինչի՞ համար անենք․ Ավինյանը՝ ծառերը մաս-մաս փոխարինելու մասին
 Ծառերի հետ կապաված մեզ մոտ հուզական ֆոնը շատ բարձր է։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
18:51
Զինվորների այրված ու մթի մեջ քիմիական թույնով լուսարձակող ձեռքերը մոռանալ չի լինում․ Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Իր ծննդյան օրերի մատույցներում Ալիևի մոտ կրկին պոստկլիմաքսյան սինդրոմ է։ Սեփական ջեբի...
Աղբյուր` Panorama.am
18:39
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա․ Ավինյան
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
18:22
Աննա Հակոբյանի հրավերն ընդունել են հաշված լրագրողներ, հանդիպումը չի կայացել․ ԶԼՄ
«Հրապարակ»-ի տեղեկությունեերով՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ Աննա Հակոբյանի այսօրվա հանդիպումը չի կայացել։ Վարչապետի տիկնոջ անունից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Առցանց խաղերի հետ կապված խանգարումը ներառվել է որպես նոր ախտորոշում
«Գիտական ապացույցների աճող քանակի պատճառով իր գոյությունը հաստատող առցանց խաղերի հետ կապված խանգարումը (Online gaming disorder; OGD)...
Աղբյուր` Panorama.am
18:09
Թուրքիայի քաղաքացին Էրդողանին հայհոյելու համար կալանավորվել է
Թուրքիայի քաղաքացի Աբդուլքադիր Իփեքը սոցիալական ցանցերի X հարթակում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար ձերբակալվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:00
«Իմնեմնիմի»-ի ամանորյա թողարկան հյուրը Բագրատ Սրբազանն է
«Իմնեմնիմի» պոդքասթի ամանորյա թողարկման հյուրը Բագրատ Սրբազանն է։ Այս մասին տեղեկացրել է հաղորդման համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը։...
Աղբյուր` Panorama.am
17:58
Դեռ աշխատելու տեղ ունենք. Ավինյան
«Այն դժվարությունները, որոնք ունենք, երևանցիները մեզ հետ հաղթահարում են»,- տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Արցախի Հաթերք գյուղում ավերվել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 17-ին Tik-Tok...
Աղբյուր` Panorama.am
17:44
Խորենացի փողոցում վթարի ենթարկված մոտոցիկլավարը մահացել է
Մայրաքաղաքի Խորենացու փողոցում դեկտեմբերի 24-ին, ժամը 18.10-ին  միմյանց են բախվել «Մինի Կուպեր» մակնիշի մեքենան և...
Աղբյուր` Panorama.am
17:43
ԵԱՏՄ նիստում Լուկաշենկոյի ցինիկ պահվածքը Փաշինյանի նկատմամբ
Փաշինյանն ու Լուկաշենկոն վիճել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Փաշինյանն ասել է, որ հայկական պատվիրակությունը չի...
Աղբյուր` Panorama.am
17:35
Դստերը շան վզկապով զբոսնելու հանած կինը պատժվել է
Օմսկում Պերվոմայսկի շրջանային դատարանը օրինական է համարել տեղի բնակչուհուն վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումը, որն իր դստերը...
Աղբյուր` Panorama.am
17:09
Թուրքիան քննարկում է ռուսական Azimut ընկերության ինքնաթիռի առգրավման խնդրանքը
Թուրքական իշխանությունները դիտարկում են նոյեմբերի 24-ին Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս հրդեհված Azimuth ինքնաթիռը բռնագրավելու...
Աղբյուր` Panorama.am
17:08
Թուրքիան կհամագործակցի Սիրիայի հետ պաշտպանության ոլորտում
Անկարան աջակցում է սիրիական միասնական բանակի ստեղծմանը և Սիրիայում նոր վարչակազմի գործադրած ջանքերին։ Էրմենիհաբերի հաղորդմամբ, ասել է Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
16:54
Ճաշերը համեմելու համար աղի փոխարեն օգտագործեք սև պղպեղ, սխտորի փոշի, բալզամիկ, կոճապղպեղ... ԱՆ
Նոր տարին համեղ ու բազմազան ուտեստների ժամանակն է: Բայց գիտե՞ք, որ սնունդը պատրաստելիս կարևոր է ուշադրություն դարձնել աղի օգտագործմանը, քանի որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}