Զագրեբում հայտնվելու են անօդաչու տաքսիներ
Խորվաթական Զագրեբում կգործարկվի անօդաչու տաքսի ծառայություն։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը՝ վկայակոչելով Europulse-ին։
Մեքենաները կկառավարվեն հեռակա կարգով՝ արհեստական ինտելեկտը կկարողանա ինքնուրույն մոդելավորել երթուղին և վերլուծել տեղադրված տեսախցիկների տվյալները։
Բացի այդ, անօդաչու տաքսիները հագեցած կլինեն սենսորներով, որոնք պետք է սկանավորեն երթևեկելի մասը և հետևեն ինչպես շարժվող, այնպես էլ անշարժ օբյեկտներին:
Առաջին աշխատանքային նախատիպը կներկայացվի այս տարվա վերջին, իսկ ծառայությունը կգործարկվի 2024 թվական։ Նախատեսվում է, որ Զագրեբից հետո նման տաքսիներ կհայտնվեն Եվրոպայի և Մերձավոր Արևելքի 20 այլ քաղաքներում։
Աշխարհում առաջին նման անօդաչուներ գործարկվել են 2020 թվականին Արիզոնայում՝ թեստային ռեժիմով։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայում առանց վարորդի ավտոբուսը կերթևեկի հանրային օգտագործման ճանապարհներով
- Ռուսաստանում անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու համար էլեկտրական գմբեթ են ստեղծել